Լրահոս

27.07.2011 13:03


Հրանտ Բագրատյան. «Եթե չլինեն կոնկրետ քայլեր, արդյունքներ, ապա պետք է դուրս գալ երկխոսությունից»

Հրանտ Բագրատյան. «Եթե չլինեն կոնկրետ քայլեր, արդյունքներ, ապա պետք է դուրս գալ երկխոսությունից»

Այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը։

Անդրառնալով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ եթե մինչև սեպտեմբեր չլինեն արդյունքներ, ապա ՀԱԿ–ը կգնա առճակատման, Բագրատյանն ասել է, որ իր կարծիքը համընկնում է Զուրաբյանի կարծիքին։ Նա նշել է, որ եթե չլինեն կոնկրետ քայլեր, արդյունքներ, ապա պետք է դուրս գալ երկխոսությունից։ Հարցին՝ «կոնկրետ քայլ» ասելով արդյոք արտահերթ ընտրություննե՞րը նկատի ունի, Բագրատյանը պատասխանել է.

–Նախ և առաջ պետք է սկսել դրանից։

Իսկ այն հարցին, թե դա իրենց անձնակա՞ն կարծիքն է, թե՞ ամբողջ ՀԱԿ–ինը, Բագրատյանը պատասխանել է, որ Լևոն Զուրաբյանը ներկայացնում է ՀԱԿ–ը, հետևաբար դա «սա մեր ընդհանուր տրամադրությունն է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը