Հուլիսի 26-ին ժամը 23.45-ին ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 20.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջանֆիդա-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի 20ԼՏ960 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Անդրանիկ Այվազյան) վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ 2001թ ծնված Ֆիրդուս Լյուդվիկյանին, վերջինս Արմավիր քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
***
Հուլիսի 27-ին ժամը 01.16-ին ստացված տեղեկատվության համաձայն` Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատարահ և տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱՍ Կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի Տ 5614 պետհամարահիշով և «ԲՄՎ իքս-5» մակնիշի 39ՏՎ999 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետևանքով «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ավտովթարներ