Կարծիք

24.03.2022 12:25


Նիկոլական սիլլոգիզմ. քանի՞ չորքոտանի կընդունի նրա «հիմնավորումները»

Նիկոլական սիլլոգիզմ. քանի՞ չորքոտանի կընդունի նրա «հիմնավորումները»

1. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը մինչև իր իշխանության գալն արդեն կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու նույնիսկ տեսական հնարավորությունը (սա սուտ պնդում է, բայց իր պնդումն է՝ շատ կոնկրետ նպատակով)։ Նրա նշանակած արտգործնախարար Միրզոյանն էլ համառորեն չի պատասխանում այն հարցին, թե արդյոք ինքը բացառո՞ւմ է, որ Արցախը որևէ կարգավիճակով կարող է լինել Ադրբեջանի կազմում։

2. Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ընդունել իր տարածքային ամբողջականությունը։ Միրզոյան Արարատն ասում է, որ դա ընդունելի է։ Փաշինյանն էլ է ասում։

3. Հետևաբար՝ Նիկոլն Արցախն ընդունում է Ադրբեջանի կազմում։

Ահա սա՛ է նիկոլական սիլլոգիզմը։ Մնացածը դեմագոգիա է, հանձնելու քաղաքականության համար ալիբի ապահովելու ճղճղիմ փորձ՝ թե բա ես ի՞նչ կարող էի անել, իմ գրպանը գցեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Թե քանի՞ չորքոտանի կհավատա նրա այս «հիմնավորումներին», արդեն թող սոցիոլոգները պարզեն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը