Աշխարհ

24.03.2022 18:10


Հայտնի է դարձել էկրանի տակ տեղադրված տեսախցիկով iPhone-ի թողարկման ամսաթիվը

Հայտնի է դարձել էկրանի տակ տեղադրված տեսախցիկով iPhone-ի թողարկման ամսաթիվը

Apple-ը 2023թ․ էկրանի տակ տեղադրված տեսախցիկով և սենսորներով iPhone կթողարկի, հայտնում է Thelec պորտալը:

Ակնկալվում է, որ Apple-ը «չոլկայի» փոխարեն երկու անցք ունեցող էկրանով iPhone 14 Pro-ի մասին 2022-ին կազդարարի: Ընկերության նպատակը էկրանի տակ գտնվող տեսախցիկներին անցնելն է: Հարավկորեական TheElec-ի նոր զեկույցի համաձայն՝ Samsung Display-ը և OTI Lumionics-ը մշակում են էկրանի տակ գտնվող տեսախցիկների նոր սերունդ, որը հաջորդ տարի սկզբում կհայտնվի Galaxy Z Fold5-ում, այնուհետև 2023-ի աշնանը Apple iPhone 15 Pro մոդելներում:

Հաղորդվում է, որ Samsung Display-ը համագործակցում է OTI Lumionics-ի հետ, որը օրգանական կաթոդային նյութի նոր սերունդ է մշակել: Այն թույլ է տալիս էկրանը լիովին թափանցիկ դարձնել և սենսորները էկրանի տակ տեղադրել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը