Թալիբները միջին և ավագ դասարանների աղջիկներին արգելել են դպրոցներ հաճախել
«Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված՝ Աֆղանստանի կառավարությունում կրթության նախարարությունը միջին և ավագ դասարանների աղջիկներին ագելել Է դպրոցներ պարապմունքների հաճախել: Մարտի 23-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը:
Հեռուստաալքի տեղեկատվությամբ՝ նախարարությունը հայտարարել Է, որ «միջնակարգ և ավագ դպրոցներն աղջիկների համար փակ կլինեն մինչև հետագա ծանուցումը»: Ուսումնական տարվա սկզբից պարապմունքները կարող են սկսել սոսկ մինչև վեցեցորդ դասարանի աղջիկները:
Ինչպես նշված Է գերատեսչության կարգադրության մեջ, «եթե յոթից տասներկուերորդ դասարանների աղջիկների համար համազգեստ մշակվի շարիաթին (մահմեդական իրավունքին), ազգային ավանդույթին և մշակույթին համապատասխան, ապա «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ թալիբների կողմից օգտագործվող անվանումը) կարգադությամբ դպրոցները բաց կլինեն նաև նանց համար»: Անցյալ օրը թալիբների կառավարությունում կրթության նախարարությունը հավաստիացրել Է, որ «բոլոր դպրոցները, մեդրեսեները, մանկավարժական քոլեջները կրկին բաց կլինեն մատի 23-ին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: