Աշխարհ

23.03.2022 18:20


ԱՀԿ-ն հայտնել է շաբաթվա ընթացքում քովիդով հիվանդացության 7 տոկոս աճի մասին

ԱՀԿ-ն հայտնել է շաբաթվա ընթացքում քովիդով հիվանդացության 7 տոկոս աճի մասին

Անցած շաբաթ ավելի քան 12 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, 32 հազարից ավելին մահացել Է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել Է 7 տոկոսով, իսկ մահացու վախճանների թվը կրճատվել Է 23 տոկոսով, մարտի լույս 23-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է շաբաթական տեղեկագրում, «Էական նվազումից հետո, որը դիտվել Է հունվարի վերջից, COVID-19-ի նոր դեպքերի թիվն ավելացել Է երկրորդ շաբաթն անընդմեջ. աճը մարտի 14-ից մինչև 20-ը կազմել Է 7 տոկոս»:

Միևնույն ժամանակ մահացությունը նվազում Է: Անցած յոթ օրում գրանցվել Է 23 տոկոսով պակաս մահացու վախճան, քան նախորդ շաբաթ: ԱՀԿ-ում հաղորդումներ են ստացվել 12 384 300 մարդու վարակման մասին: Արձանագրվել Է 32 959 մահացու վախճան: Նախորդ շաբաթվա (մարտի 7-ից մինչև 13-ը) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում Է արձանագրվել Աևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (21 տոկոսով): Եվրոպայում, որին բաժին Է ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 42 տոկոսը, հիվանդացությունը մնացել Է նախկին մակարդակում, իսկ ԱՀԿ-ի մնացած չորս տարածաշրջաններում այն նվազել Է: Առանձնապես Էական նվազում Է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (41 տոկոսով):

Մահացությունն աճել Է Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (5 տոկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել Է, ընդ որում առանձնապես շատ Ամերիկայում (42 տոկոսով) և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (38 տոկոսով): Աֆրիկայում արձանագրվել Է նվազում 19 տոկոսով, Եվրոպայում՝ 15 տոկոսով: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին Է հայտնել Կորայի Հանրապետությունը (2 817 214):

Այնուհետև հաջորդում են Վիետնամը (1 888 694), Գերմանիան (1 538 666), Ֆրանսիան (582 344) և Ավստրալիան (513 388): Ռուսաստանում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (3 681): Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ը (3 612), Բրազիլիան (2 242), Կորեայի Հանրապետությունը (2 033) և Չինաստանը (1 921): Մարտի 22-ի Երևանի ժամանակով 20:27-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 470 839 745 ախտահարվածների և 6 092 933 մահացածների մասին: Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 244 012-ով, մահացու վախճաններինը՝ 14 865-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը