Լրահոս

27.07.2011 10:44


Քրիստոսի առաքյալ Ս. Փիլիպպոսի գերեզմանը հայտնաբերվել է Թուրքիայում

Քրիստոսի առաքյալ Ս. Փիլիպպոսի գերեզմանը հայտնաբերվել է Թուրքիայում

Ինչպես հայտնում է  թուրքական «Hurriyet WEB»–ը, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Փիլիպպոսի գերեզմանը, որն այսքան տարի  չէր  գտնվում, հայտնաբերվել է Թուրքիայում՝ Հիերապոլիս (Փամուքքալե) հնադարյան քաղաքում: Նման հայտարարություն է արել իտալացի պրոֆեսոր Ֆրանչեսկո դ'Անդրիան։

–Ս. Փիլիպպոսը, ով հիշատակվում է Ավետարանում, շատ մեծ նշանակություն ունի քրիստոնյա աշխարհի համար: Նրա գերեզմանի հայտնաբերումը ողջ աշխարհում մեծ աղմուկ է բարձրացնելու և ողջ  աշխարհի քրիստոնյաների  համար  դառնալու  է ուխտատեղի,–հայտարարել է պրոֆեսորը:

Նրա խոսքերով՝ մոտ 2000 տարի առաջ քրիստոնեություն տարածելու համար հռոմեացիների կողմից սպանված Ս. Փիլիպպոսի գերեզմանն իրենք տարիներ շարունակ բոլորովին այլ վայրում էին փնտրում:

–Նահատակների բլրին Ս. Փիլիպպոսի պատվին կառուցված է Մարտիրոս եկեղեցին: Հնագետները երկար տարիներ կարծում էին, թե Ս. Փիլիպպոսի գերեզմանը գտնվում է հենց այդ եկեղեցում, սակայն պեղումների ժամանակ այնտեղ գերեզման չի հայտնաբերվել: Մեկ ամիս առաջ այդ եկեղեցուց 40 մ հեռավորության վրա մեկ այլ եկեղեցու հետք գտանք: Իսկ երբ սկսեցինք պեղումները, գտանք Ս. Փիլիպպոսի գերեզմանը, որն առայժմ չենք բացել, բայց առաջիկայում կբացենք,– ասել է պրոֆեսոր Ֆրանչեսկո դ'Անդրիան:

Այս խորագրի վերջին նյութերը