Աշխարհ

22.03.2022 16:42


Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը

Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը

Կրեմլը չի հայտնում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մանրամասները՝ գործընթացին չվնասելու համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և կարող են լինել և պետք է լինեն ինչ-որ ներքին ընթացակարգեր»,-պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ փոխզիջումների վերաբերյալ Ուկրաինայում հնարավոր հանրաքվե անցկացնելու գաղափարին։

«Բայց բացի այս, կա նաև սուբստանցիա, որը գտնվում է երկու պատվիրակությունների միջև բանակցությունների փուլում, ես չեմ կարող խառնվել այդ սուբստանցիաների մանրամասներին, մենք համոզված ենք, որ այս պահին դրանք հրապարակայնացնելը միայն կարող է վնասել բանակցային գործընթացին, որն առանց այն էլ ուզածից շատ ավելի դանդաղ ու բովանդակալից է ընթանում»,-հավելել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով:

«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին»,-ավելացրել է Զելենսկին։

Նա ևս մեկ անգամ պնդել է իր այն որոշումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով հանդիպելն անհրաժեշտությունն է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Ես կարծում եմ, որ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադարեցնել պատերազմը»,-ասել է Զելենսկին։

Նշենք, որ Զելենսկին հայտնել էր, որ պատրաստ է քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը անվտանգության երաշխիքների դիմաց։

Զելենսկին ասել է․ «Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա կստացվի, որ դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ և՛ Ռադան, և՛ Ուկրաինայի ժողովուրդը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը