Աշխարհ

22.03.2022 12:39


Հացահատիկն այսօր դարձել է նոր ոսկի կամ նավթ. Լուկաշենկոն հետագա գնաճ է կանխատեսել

Հացահատիկն այսօր դարձել է նոր ոսկի կամ նավթ. Լուկաշենկոն հետագա գնաճ է կանխատեսել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին առավել քան երբևէ կարևոր է հաջողությամբ իրականացնել սերմնացանը, քանի որ հացահատիկն այսօր գործնականում դարձել է նոր ոսկի կամ նավթ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Բելառուսում այս տարի սերմնացանն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք այն անցկացնում ենք մեր հարավային սահմանների երկայնքով թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաև մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի ու մեր հիմնական շուկայի վրա մեծ պատժամիջոցների ճնշման, աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի և պարենային ապրանքների գների աննախադեպ թանկացման համատեքստում»,-ասել է Բելառուսի նախագահը գարնանային դաշտային աշխատանքների պատրաստության վերաբերյալ հանդիպմանը։

Ըստ նրա՝ «հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկի է կամ նավթ»։

«Միգուցե այն նույնիսկ ավելի թանկ լինի: Եվ քանի որ աշխարհի գլխավոր մատակարարներից մեկը՝ Ուկրաինան, դժվար թե կարողանա լիարժեք սերմնացան իրականացնել, գները կշարունակեն աճել»,-ասել է Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը