Լրահոս

27.07.2011 00:19


Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնի առաջին մեդալը

Հուլիսի 23-30 Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող փառատոնի ծրագրում ձյուդոյի պատանիների հավաքականը հուլիսի 26-ին նվաճեց առաջին մեդալը:

50կգ քաշային կարգում հանդես եկող Հրազդանցի Վահագն Հովհաննիսյանը առաջին հանդիպման ժամանակ միավորների չնչին տարբերությամբ պարտվեց 2011թ. եվրոպայի  չեմպիոն իտալացի Էլիոս Մանզիին, վերջինս հասնելով եզրափակիչ հնարավորություն տվեց մեր մարզիկին գոտեմարտելու 3-րդ մրցանակային տեղի համար: Վ. Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո վճռորոշ գոտեմարտում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Սադիխ Մահրամովին և գրավեց 3-րդ մրցանակային տեղը:

Տրապիզոնից` Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը