Աշխարհ

21.03.2022 11:14


Մենք շահագրգռված ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից ու չվերածվի պատերազմի ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի միջև․ Ստոլտենբերգ

Մենք շահագրգռված ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից ու չվերածվի պատերազմի ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի միջև․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայի հակամարտությունը պատերազմ չվերածվի Ռուսաստանի և դաշինքի միջև: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։

«Մեր պարտականությունն է աջակցել Ուկրաինային, ինչը մենք անում ենք տարբեր ձևերով, ինչպես նաև ապահովել, որ այս հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից կամ դուրս չգա Ուկրաինայի սահմաններից»,-ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը:

Այդ նպատակով, ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում՝ «ծովում և օդում», և կրկնապատկել է իր մարտական խմբերի ներկայությունը Բալթյան երկրներում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինային, սակայն այս պահին կարևոր է, որ այս հակամարտությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, քանի որ, ըստ նրա, դա կհանգեցնի շատ ավելի մեծ վնասների, ավերածությունների և մարդկային կորուստների, քան հիմա Ուկրաինայում։

«Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիան շատ կոշտ պատասխան կստանա ամբողջ դաշինքի կողմից»,-ասել է գլխավոր քարտուղարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը