Աշխարհ

21.03.2022 10:37


Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի՝ ռուսական С-400 համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը

Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի՝ ռուսական С-400 համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը

Թուրքիայի կառավարությունը չի ընդունի ԱՄՆ-ի՝ С-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը՝ Անկարայի դեմ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը, փոխանցում է gazeta.ru-ն։

«ԱՄՆ-ն իրավասու չէ Թուրքիային ինչ-որ բան մատնանշելու։ Թուրքիայի կառավարությունը ոչ մի կերպ չի ընդունի այնպիսի հրաման, ինչպիսին է ռուսական С-400-ները Ուկրաինային հանձնելը... Անհնար է, որ թուրքական կառավարությունը նույնիսկ պատրաստ լինի լսել նման հրահանգներ»,-ասել է Փերինչեքը:

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ բանակցությունների մասին հաղորդումները Միացյալ Նահանգների «տիպիկ հետախուզական քարոզչությունն են»։

Ավելի վաղ Sky News Arabia-ն, ինչպես նաև Reuters-ը գրել էին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ քննարկում է С-400 համակարգերից հրաժարվելու և այն Կիև ուղարկելու հարցը՝ Անկարայի՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու և 2018թ. պատժամիջոցների վերացման դիմաց։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը