Քաղաքական

20.03.2022 17:43


Գաղթօջա՞խ, թե՞ կրթօջախ

Գաղթօջա՞խ, թե՞ կրթօջախ

Չեմ նայել 5-րդ ալիքի «Դեմ առ դեմ» հաղորդում-բանավեճը Սերժ Սրապիոնյանի և Աշոտ Բլեյանի միջև։ Սակայն իմացա, որ Աշոտ Բլեյանը Արցախն անվանել է հայկական գաղթօջախ։ Այն, որ Աշոտ Բլեյանը և նրա համախոհները Արցախը համարում էին բեռ և երազում էին Արցախից ազատվելու ու «լավ» ապրելու մասին, գիտեի։ Բայց Արցախը գաղթօջա՞խ․․․

Հայկական գաղթօջախներ կան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, այլ երկրներում։ Իսկ Արցախը պատմական Հայաստան է՝ իր բնիկ հայ ժողովրդով։ Ավելին, 18-րդ դարում Շահ Աբբասի կողմից Արևելյան Հայաստանից բռնագաղթի ենթարկվեց ողջ հայ ժողովուրդը՝ բացառությամբ Սյունիքի և Արցախի հայության։ 1828 թ․ հետո նորից Արևելյան Հայաստանը վերաբնակեցվեց հայերով՝ այսօր հայության կողմից ատելի ռուսների կողմից։ Այսինքն, պարոն Բլեյան, Հայաստանի Հանրապետությունն ավելի մոտ է գաղթօջախ անվանը, քան Արցախը։ Եվ այս անձնավորությունը ղեկավարում է գաղթօջա՞խ, ներեցեք՝ կրթօջախ։

Եվ վերջապես հարց Աշոտ Բլեյանին՝ Պարոն Բլեյան, հայտնի է, որ 1988 թ․ «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվել էր մեկ նպատակի համար՝ վերամիավորել Հայաստանն ու Արցախը։ 1989 թ․ «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա ստեղծվեց ՀՀՇ-ն, որի գաղափարական առանցքը նույնպես Արցախի վերամիավորումն էր։ Եթե դուք՝ որպես կոմկուսի անդամ, դեմ էիք արցախյան շարժմանը, ապա ինչո՞ւ դարձաք ՀՀՇ ոչ միայն շարքային, այլև վարչության անդամ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը