«Ժառանգություն». «Լոռու մարզի դատավորը, նախկին մարզպետը և «օրենքի շեղբ խախտումը»»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր ՍտյոպաՍաֆարյանը պատգամավորական գրություններ է ուղարկել ՀՀ Նախագահ ՍերժՍարգսյանին, Վարչապետ ՏիգրանՍարգսյանին, Առողջապահության նախարար ՀարությունՔուշկյանին, Ֆինանսների նախարար ՎաչեԳաբրիելյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱրտակՇաբոյանին, Վերահսկիչ պալատի նախագահ ԻշխանԶաքարյանին, Գլխավոր դատախազ ԱղվանՀովսեփյանին:
2010թ. դեկտեմբերի 6-ին պատգամավոր Սաֆարյանը նրանց ուշադրությունն էր հրավիրել 2010թ. ընթացքում որոշ բուժհաստատությունների, այդ թվում` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեղորայքային կարիքների համար 2010թ. նոյեմբերի 13-ի ՎՀՀ-1-01/10 ծածկագրով պետական գնումների մրցույթից հետո տեղի ունեցած կամայականությունների ու իրավախախտումների վրա:
Այդ մրցույթում հայտնի գործարար ՍամվելԱլեքսանյանի հիմնադրած «Նատալիֆարմ»ՍՊԸ-ը պարտվելով «Սզնի» ՍՊԸ-ին, բուժհաստատության ղեկավարության օգնությամբ դիմել էր խորամանկ հնարքի. մրցույթի արդյունքների ամփոփումից օրեր անց, երբ հիվանդանոցային համալիրը պետք է «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքեր գնման պայմանագիր, իբրեւ “բարեգործություն”, բուժհաստատությանն էր նվիրել ճիշտ այնքան դեղորայք, որքան որ կազմում էր «Սզնի» ՍՊԸ-ի կողմից հիվանդանոցին մատակարավելիքը (1,344,000 դրամի արժողությամբ «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1" սրվակ դեղամիջոց 8000 օրինակից): Բուժհաստատության ղեկավարությունն էլ օրենքով արգելված եղանակով ու ժամկետներում փոփոխություն էր կատարել դեղորայքի ցանկում, դրանով իսկ փոխելով ապրանքների ձեռքբերման ու վճարման պայմանները, եւ «Սզնի» ՍՊԸ-ին հակաիրավական եղանակով առաջարկել պայմանագիր կնքել ոչ թե 11, այլ 10 անուն դեղարայքի մատակարաման համար:
Մինչ ԱԺ պատգամավորը այս ու այլ մրցույթներում տեղ գտած աղաղակող ապօրինությունների կապակցությամբ անցած տարեվերջին դիմել էր Հանրապետության ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին, «Սզնի» ՍՊԸ-ն 2010թ. դեկտեմբերի 1-ին հայցով դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով:
Դեկտեմբերի 3-ին դատարանը որոշում էր ընդունել դիմումը վարույթ ընդունելու եւ քննություն նշանակելու մասին, իսկ դատախազությունն էլ պատգամավորին նախ տեղեկացրել էր գործով նյութեր նախապատրաստելու, ապաեւ` մրցույթի ընթացքում օրենքի խախտում չհայտնաբերելու մասին: Պատգամավոր Սաֆարյանի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո “օրենքի շեղբ խախտում չէր արձանագրվել” նաեւ Լոռու մարզպետարանում անցկացված “ուսումնասիրության” արդյունքում:
Իսկ իրավապահ մարմինների կողմից «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի անպատժելիությունը բերել էր նրան, որ մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար այդ ամիսներին անցկացված բազմաթիվ մրցույթներում ընկերութունը դիմում էր կամ բացահայտ դեմպինգի, կամ պարտվելուց հետո նույնպիսի “նվիրատվություններ” կատարում, ինչպես, օրինակ, Սեւանի, Գավառի բուժհաստատություններում, որոնց ղեկավարությունը, ի պատիվ իրենց եւ ի տարբերություն Վանաձորի հիվանդանոցի, ընդունել էին թե «նվիրատվությունը», թե պայմանագրեր էին կնքել «Նատալի ֆարմ»-ի հաղթած մրցակիցների հետ:
Վերջապես, 7.5 ամիս անց` հուլիսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ արձակեց սպասված վճիռը, որով, սակայն, մերժեց «Սզնի» ՍՊԸ-ի հայցը` դրանով իսկ դառնալով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակամրցակցային, դեմպինգային քաղաքականությունն օրինականացնող շղթաներից մեկը:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորն իր նամակներում հերթական անգամ Հանրապետության ղեկավարության եւ իրավասու պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրում բուժհաստատության ղեկավարության եւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի` անպատիժ մնալու, ինչպես նաեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի արձակած ակնհայտ անհիմն վճռի վրա. «Այդպիս վճիռները վերաբերում են ոչ միայն «Սզնի» ՍՊԸ-ի իրավունքներին, այլեւ հարկատուներիս վճարած հարկերից գոյացող պետական բյուջեի հատկացումների հաշվին բուժհաստատույթունների համար ու ՀՀ քաղաքացիների բուժման նպատակով գնվող դերորայքին: Եւ եթե սակավ բյուջետային հատկացումների մեղմ ասած` ոչ նպատակային օգտագործմանը մասնակցում կամ նպաստում են օլիգարխը, բուժհաստատության ղեկավարը, մարզպետը, դատախազությունը, դատավորը եւ բոլորով միաձայն ասում են` բուժհաստատության վարքագծում իրավախախտում չկա, ապա նրանցից որեւէ մեկը պետք է կամ հոդաբաշխ ու տրամաբանված բացատրություն տա կատարվածին, կամ մեզ մնում է ենթադրություններ անել պետական բյուջեն կազմակերպված մսխելու մասին.... Հերթական անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս շարունակվող այլանդակության վրա, որին մասնակից են դառնում նորանոր ատյաններ` օրինականացնելով երկրում կամայականությունը, զոռբայությունը, փոքր ու միջին բիզնեսի հետեւողական ոչնչացումը, անարդարությունը»,-ասված է նամակում:
Պատգամավորը համոզված է, որ անցանկալի մրցակիցներին սնանկացնելուց հետո դեղերի շուկայում կհաստատվի մենաշնորհ, ինչպես շատ այլ ոլորտներում, եւ այդ դեպքում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը ոչ բարեգործություն կանի, ոչ էլ ինքնարժեքից ցածր գներով առաջարկներ կներկայացնի մրցույթների ժամանակ` հայտնվելով շուկայում գին թելադրողի կարգավիճակում: Իսկ դրա հետեւանքները, ուղղակի կզգա ազգաբնակչությունը, ինչպես շատ այլ ոլորտներում:
Պատգամավոր Ս.Սաֆարյանի նամակի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ.
«Հարգարժան պարոնայք,
Որպես ԱԺ պատգամավոր, վերջին 2 տարիների ընթացքում պարբերաբար հայտարարություններ եմ հնչեցրել ու պատկան մարմինների առջեւ հարցեր բարձրացրել դեղերի շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող դեղագործական որոշ կազմակերպությունների վարած դեմպինգային քաղաքականության, դեղերի շուկայում եւ մասնավորապես բուժհաստատությունների կարիքների համար հայտարարված մրցույթներում նրանց հակաօրինական վարքագծի, որոշ դեպքերում` բուժհաստատությունների կողմից օրենքի խախտումով մրցույթներ կազմակերպելու եւ/կամ չկազմակերպելու ու այլ խնդիրների շուրջ:
Այդպիսի պաշտոնական գրություններից էր 2010թ. դեկտեմբերի 6-ի նամակս` հասցեագրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Տիգրան Սարգսյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում հասցեատեր բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունն էի հրավիրել 2010թ. ընթացքում որոշ բուժհաստատությունների, այդ թվում` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի 2010թ. ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթից հետո տեղի ունեցած կամայականություններ ու իրավախախտումների վրա:
2010թ. նոյեմբերի 13-ին ամփոփված ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթում մրցութային հանձնաժողովի որոշմամբ 11 անուն դեղորայքի (ընդհանուր գումարը` 2,517,090 դրամ) մատկարարման հաղթող էր ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն, ինչի մասին նա ծանուցվել էր նոյեմբերի 19-ին: Սակայն, այդ օրը Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրինությունը «անուշադրության հետեւանքով» մոռանում է հաղթող ընկերությանն ուղարկվող ծանուցմանը կցել նրա հետ կնքվելիք գնման պայմանագիրը (այսպես է դատարանում օրերս պատճառաբանել ՓԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչը): Այդուհանդերձ, «Սզնի» ՍՊԸ-ն 2010թ. նոյեմբերի 23-ին օրենքով սահմանված կարգով պատվիրատուին էր ներկայացրել պայմանագրի գնի տաս տոկոսի չափով պայմանագրի կատարման ապահովումը` 251,700 դրամի մուծման անդորրագիրը:
Մինչդեռ նոյեմբերի 25-ին «Սզնի» ՍՊԸ-ն Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի կողմից անսպասելիորեն «ծանուցվում է» հետեւյալի մասին. «Լ.Արեշյանիանվան "Վանաձորիթիվ 1 հիվանդանոցայինհամալիր" ՓԲԸ-իկողմիցանցկացվածՎՀՀ-1-01/10 ծածկագրովմրցույթումՁերընկերությանկողմիցշահածչափաբաժնիցանկումկանաեւ "Ցեֆտրիաքսոն" ն/եմ/մ 1գ*1" սրվակդեղամիջոցը։ՀայտնումենքՁեզ, որնշվածդեղամիջոցընվիրաբերությանկարգով, համաձայնիրառաջարկության, "Նատալիֆարմ" ՍՊԸ-իկողմիցմատակարարվելուէհիվանդանոցին։ՀետեւաբարայդդեղամիջոցիգնմանպահանջըդադարումէեւՁերընկերությանհետպայմանագիրկկնքվիՁերընկերությանկողմիցշահածչափաբաժնիցանկումընդգրկվածմնացածդեղամիջոցներիմատակարարմանհամար»։Ըստ այդմ, «Սզնի» ՍՊԸ-ին առաջարկվում է 2,517,090 դրամ ընդհանուր արժողությամբ 11 անուն դեղորայքի մատակարարման փոխարեն պայմանագիր կնքել 10 անուն դեղարայքի ցանկի մասով, որի ընդհանուր գումարը կազմում է 1,173,090 դրամ, ինչը մրցույթում հաղթած գնման գումարից 1,344,000 դրամով պակաս է:
Առանց իրավապահ մարմինների կամ դատարանի իրականացրած քննության էլ պարզ է, թե ինչու՞ է այդ մրցույթին մասնակցած, ոչ մրցունակ գին առաջարկելու պատճառով պարտված, գործարար եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հիմնադրած «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը բարեգործություն արել ճիշտ 1,344,000 դրամի չափով, այն էլ` մրցույթի արդյունքների ամփոփումից հետո: Եւ դա այդ կազմակերպության վարքագծում եզակի ու աննախադեպ դրսեւորում չէ, քանի որ թե դրանից առաջ, թե հետո, մի շարք բուժհաստատությունների կարիքների համար հայտարարված մրցույթներում պարտվելուց հետո «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն նույնպիսի «բարեգործություններ» է արել ճիշտ այնքան գումարի չափով, որքան որ եղել է մրցույթում հաղթած ընկերությանն առաջարկված դեղամիջոցի պայմանագրային գինը:
Դեհ, իհարկե, այդքանից հետո «Սզնի» ՍՊԸ-ը չի ընդունում հիվանդանոցային համալիրի տնօրենի նվաստացուցիչ եւ հակաօրինական առաջարկը, որից հետո Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ը 10 անուն դեղարայքի մատակարարման համար պայմանագիր է կնքում մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ` այդ կերպ լուծելով այս մի մրցույթից էլ «Սզնի» ՍՊԸ-ին դուրս մղելու գլոբալ խնդիրը, որն իր առաջ դրել է «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:
Մինչ ես իբրեւ ԱԺ պատգամավոր այս եւ այլ մրցույթներում տեղ գտած աղաղակող ապօրինությունների կապակցությամբ դիմել էի Հանրապետության ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին, «Սզնի» ՍՊԸ-ն իր շահերի ներկայացուցիչի միջոցով 2010թ. դեկտեմբերի 1-ին հայցով դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով: Դեկտեմբերի 3-ին դատարանը որոշում էր ընդունել դիմումը վարույթ ընդունելու եւ քննություն նշանակելու մասին, ինչը տեւեց..... 7,5 ամիս:
Այդ 7,5 ամիսների ընթացքում իրավապահ մարմիններից, դատախազությունից մենք նախ գրություններ ստացանք այն մասին, որ նյութեր են նախապատրաստվում, ապաեւ` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի գործողություններում հանցակազմ չհայտնաբերելու պատճառաբանությամբ գործի հարուցումը մերժելու մասին:
Միակ գերատեսչությունը, ով ամիսներ առաջ հայտնել է գործը վարույթ ընդունելու մասին, սակայն դեռեւս չի հրապարակել իր մեծապես սպասված ուսումնասիրությունների արդյունքները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է...
Եւ ահա 7,5 ամիս անց` հուլիսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ արձակում է «Սզնի» ՍՊԸ-ի կողմից այդքան սպասված վճիռը, որն ընթերցելուց վերստին հասկանում ես մեր պետության դատական համակարգի ողբերգականությունը եւ այն, թե որքան անպաշտպան է ՀՀ քաղաքացին, տնտեսվարողը իր օրինական իրավունքների պաշտպանության հարցում:
Իսկ այդպիս վճիռները վերաբերում են ոչ միայն «Սզնի» ՍՊԸ-ի իրավունքներին, այլ հարկատուներիս վճարած հարկերից գոյացող պետական բյուջեի հատկացումների հաշվին բուժհաստատույթունների համար ու ՀՀ քաղաքացիների բուժման նպատակով գնվող դերորայքին: Եւ եթե սակավ բյուջետային հատկացումների մեղմ ասած` ոչ նպատակային օգտագործմանը մասնակցում կամ նպաստում են օլիգարխը, բուժհաստատության ղեկավարը, մարզպետը, դատախազությունը, դատավորը եւ բոլորով միաձայն ասում են` բուժհաստատության վարքագծում իրավախախտում չկա, ապա նրանցից որեւէ մեկը պետք է կամ հոդաբաշխ ու տրամաբանված բացատրություն տա կատարվածին, կամ մեզ մնում է ենթադրություններ անել պետական բյուջեն կազմակերպված մսխելու մասին....
Իսկ իր արձակած վճռում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանը դատական գործի փաստեր է ճանաչում այն, որ 2010թ. նոյեմբերի 13-ին «Սզնի» ՍՊԸ-ը հաղթել է 11 անուն դեղորայքի, այդ թվում` մրցութային գումարի առյուծի բաժինը կազմող եւ 1,344,000 դրամ արժողությամբՑեֆտրիաքսոնի մատակարարման մրցույթում, ապա «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը, իբրեւ «բարեգործություն», ճիշտ այդքան գնի Ցեֆտրիաքսոնէ նվիրել հիվանդանոցին, որի արդյունքում այդ դեղատեսակի գնման կարիքը վերացել է բուժհաստատության համար, որ, այդուհանդերձ, վերջինս «մեծահոգաբար» «Սզնի» ՍՊԸ-ին առաջարկել է պայմանագիր կնքել մնացած 10 անուն դեղորայքի ցանկի համար, իսկ նա էլ մերժել է դա ու այժմ պահանջում է հիվանդանոցային համալիրին կնքել այն պայմանագիրը, որը անուշադրության պատճառով նոյեմբերի 19-ին մոռացել էին կցել ծանուցմանը, սակայն 10 անուն դեղորայքի համար...
Եւ դատավորն իր անբացատրելի վճռի իրավական խնդիրն է հռչակում այն հարցը, թե «արդյոք կան հիմքեր Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու համար» եւ երկար բարակ բառախաղերից հետո մերժում է «Սզնի» ՍՊԸ-ի պահանջը:
Իսկ մինչ դա, դատավորը վճռում անմահացրել է դատավարության կողմերի բավականին անկեղծ հիմնավորումները. մասնավորապես հայցվոր, «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանի ցուցմունքն այն մասին, որ «2010թ-իցմինչեւ 2011թ. միքանիամսվաընթացքումհնարավորությունէունեցելգնումներիմասինօրենքինհամապատասխանմասնակցելութվով 7 մրցույթների», որ «ՆատալիֆարմՍՊԸ-իկողմիցնմաննվիրատվությանդեպքերեւսառկաենեղելՀանրապետությանայլբուժհաստատություններում», որ «ՆատալիֆարմՍՊԸ-ըշուկայումունիմոնոպոլդիրքեւխոչընդոտչէնմանդեղորայքընմանգումարովներկայացնելը» /ցածր գներով կամ նվիրատվությամբ/, որ «եթեօրենքովսահմանվածկարգովմրցութումճանաչվիհաղթողեւչկարողանամատակարարելմրցույթովպարտավորությունձեռքբերվածդեղորայքը, կտուգանվի 1,000,000 դրամգումարիչափովեւ 3 տարիժամկետովչիկարողանանմանտիպիպայմանագիրկնքելբուժհաստատությանհետ» /ինչին կարող է հանգեցնել այդ մրցույթում հաղթած լինելու, սակայն պայմանագիր կնքած չլինելու հանգամանքը/, եւ որ իրեն առաջարկված նվաստացուցիչ եւ հակաօրինական պայմանագիրը չի կնքել «արդենիմանալովպատճառը, որոշելէչօրինականացնելայն, ինչտեղիէունեցել»: Այսինքն, ի դեմս անառարկելի փաստերի, դատավորը պարզ լսել է «Սզնի» ՍՊԸ-ի դեմ իրականացվող արշավի մասին` նրան շուկայից ու նման մրցույթներից դուրս մղելու նպատակով, եւ այդ արշավի սույն փոքրիկ դրվագում` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ներքաշված լինելը:
Ի դեպ, դատաքննության ընթացքում այս ամենի մասին լսած ու չհետաքրքված դատավորի, ինչպես նաեւ` սույն գրությանս հարգարժան հասցեատերերի գիտության համար նշեմ, որ երկու այլ մրցույթների խորապատկերին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը նույնաբովանդակ նվիրատվություններ է կատարել Սեւանի և Գավառի հիվանդանոցներին: Ի տարբերություն Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի եւ ի պատիվ նշված հիվանդանոցների ղեկավարության, վանաձորյան հետմրցութային «միջադեպից հետո» եւ ըստ ամենայնի` Առողջապահության նախարարության ուժեղացված հսկողության պարագայում, վերջիններս իրավամբ ընդունում են թե' նվիրատվությունը, թե' «Սզնի» ՍՊԸ-ին մրցույթում հաղթող են ճանաչում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն եւ նրա հետ կնքում գնման պայմանագրերը:
Իր արձակած վճռում դատավորը անմահացրել է նաեւ պատասխանողի մի շարք անկեղծ խոստովանություններ. մասնավորապես, որ «ՆատալիՖարմՍՊԸ-ը, որպեսմրցույթիմեծչափաբաժինըշահածմասնակիցէպատրաստակամությունհայտնելդեղամիջոցընվիրաբերությանկարգովմատակարարելուպատրաստակամությունհայտնել»: Մինչդեռ Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Մ.Մարգարյանին ուղղված «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ասատրյանի նոյեմբերի 22-ին նամակում (որը առկա է եղել գործի նյութերում) դրա հիմնավորում է բերվել երկու հաստատությունների «երկարտարիներիհամագործակցությունը», «ՆատալիֆարմՍՊԸ-ի` դեղորայքեւբժշկականպարագաներներկրողառաջատարընկերությունեւբարեգործությամբզբաղվելուսկզբունքովօժտվածկազմակերպությունլինելը», որի «հիմնադիրիեւտնօրինությանկողմիցորոշումէկայացվելԼ.Արեշյանիանվան «Վանաձորիթիվ 1 հիվանդանոցայինհամալիր» ՓԲԸ-իննվիրաբերել «Ցեֆտրիաքսոն» ն/եմ/մ 1գ*1" սրվակդեղամիջոցը, 8000 օրինակից»: Այսինքն, ակնհայտ է եղել, որ այդ երկուսի երկար տարիների համագործակցության շրջանակներում, ու նաեւ` այս անգամ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը շահել է մրցույթների մեծ չափաբաժինը, եւ ինչ-որ մի անհայտ եւ ոչ առաջատար կազմակերպություն` «Սզնի» ՍՊԸ-ը մխրճվել է այդ «երկարատեւ համագործակցության» մեջ ու սպառնում է ոչ պակաս որակյալ, գրանցված ու ավելի էժան դեղորայք առաջարկել, որից հնարավոր է ավելի շատ գնել, ըստ այդմ` ավելի մեծաթիվ հիվանդների համար:
Դատավորը, այդ ամիսների ընթացքում գործը «քննած» իրավապահ մարմինների հանգույն, փոխանակ խորամուխ լինելու անզեն աչքով տեսանելի այս գործարքի մանրամասների մեջ, փոխանակ պարզելու Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի կողմից նախկինում կազմակերպված, իսկ ավելի ստույգ` մրցույթներ չկազմակերպելու պատճառներն ու հետեւանքները, վճռի հիմնավորման համար տրվել է անհաջող եւ անհամոզիչ բառախաղի:
Մինչդեռ իրականությունն այն է, որ միայն Լոռու մարզի մասշտաբով 2010 ու 2011 թ.թ. բացի «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ից, մարզի մյուս քաղաքների բոլոր հիվանդանոցները` «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ-ը, «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ-ը, «Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ-ը, «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ-ն, օրենքի պահանջի խախտումով որեւէ մրցույթ չեն անցկացրել, բայց հասկանալիորեն ինչ-որ ընկերություններից անհրաժեշտ դեղորայքի «գնումներ» են ունեցել: Եւ մարզի նշված չորս բուժհաստատությունների կողմից օրենքի պահանջի չկատարման պատճառների մասին հավանաբար արժե հետաքրքրվել Լոռու այլեւս նախկին մարզպետ Արամ Քոչարյանից...
Զանգվածաբար եւ սիստեմատիկ մրցույթներ չհայտարարելու խորապատկերին Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ը էլ, ով նույնպես նախկինում մրցույթներ չէր հայտարարում, բայց «երկարատեւ համագործակցության արդյունքում» դեղորայք էր ձեռքբերում, հարկադրված եղավ այս մի մրցույթն էլ հայտարարել, երբ 2010թ. հունիսի կեսերին լրատվամիջոցներով դրա մասին աղմուկ բարձրացրեց «Սզնի» ՍՊԸ-ի տնօրենը: Ըստ այդմ` հարց է ծագում. նախկինում չհայտարարված ու չկազմակերպված մրցույթների խորապատկերին ինչպե՞ս է հիվանդանոցային համալիրը ձեռք բերել դեղորայք, ումի՞ց եւ ի՞նչ գնով: Եւ գնալով մրցույթ կազմակերպելու պարտադրված քայլին, հիվանդանոցային համալիրի ղեկավարությունը դիմում է նոր խորամանկության:
Դատավորի համար տարօրինակ չի եղել անգամ այն հանգամանը, երբ իր վճռում վավերացրել է պատասխանողի մեկ այլ ինքնախոստովանություն հայցվորի ներկայացված այն փաստի կապակցությամբ, որ պայմանագիր կնքելու ծանուցմանը պատասխանող կողմը չի կցել գնման պայմանագրի նախագիծը. «այո, դա ճիշտ է եւ անուշադրության հետեւանք, սակայն հիմք չէ պայմանագիրը չստորագրելու համար»,-պատասխանողի խոսքներն է արձանագրում դատավորն իր վճռում:
Իսկ թե պատասխանող-դատավոր այս տեսանելի շղթան ինչու է մերժում հայցվոր «Սզնի» ՍՊԸ-ի օրինական պահանջը, ընթերցում ենք վճռում պատասխանողի մեկ այլ խոստովանությունից. «Վերադաս մարմինը` մարզպետարանի հանձնաժողովը քննարկել է վերը նշված հարցը եւ գտել, որ օրենքի շեղբ խախտում չի եղել»: Դեհ, իհարկե, նախկինում մրցույթների չկազմակերպումը «անտեսած» մարզպետը ինչպե±ս կարող էր «շեղբ» խախտում հայտնաբերել այս միակ «մրցույթում»:
Հավանաբար իմ պատգամավորական գրությունների հետքերով բարձրագույն ղեկավարությունը հանձնարարել է այլեւս նախկին մարզպետ Ա.Քոչինյանին ուսումնասիրել հարցը եւ նրա հանձնարարությամբ էլ մարզպետարանի հանձնաժողովը փորձել է օրենքի գեթ մի «շեղբ» խախտում գտնել ու չի գտել /ըստ որոշ լուրերի նախկին մարզպետի պաշտոնանկության` հանրության համար անհայտ պատճառներից մեկ այս եւ նման մեքենայություններին նրա մասնակցությունն է եղել/:
Իսկ այդպիսի «իրազեկումը» չէր կարող «ազդանշան» ու փրկօղակ չլինել 7,5 ամիս շարունակ օրենքի գեթ մի «շեղբ» խախտում /մարզպետարանի հանձնաժողովի նման/ փնտրող դատավորի համար, եթե անգամ ընդունենք, որ հայցի ճակատագիրը որոշելու համար այլ վայրերում հանդիպումներ ու քննարկումներ չեն եղել դատավորի եւ/կամ «վերադասի» եւ/կամ «բարեգործի» միջեւ:
Իսկ հայցվորի պահանջը մերժելու ու իր անհիմն դատավճռի «հիմնավորման» համար դատավորն անհաջող հղում է կատարում «Գնումների մասին»` դեռեւս անցած տարի գործող օրենքի «հիմնական հասկացություններ» վերնագրված 2-րդ հոդվածին, թե իբր հայցվորի նշած «գնման առարկայի բնութագրի» փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ դա նշանակում է «ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշներ, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմաններ», իսկ դրանցից ոչ մեկ չի փոխվել (օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դրանք կարող են փոխվել միայն մրցույթում ընտրված մասնակցին 3 օրվա ընթացքում ծանուցելուց, գնման պայմանագիր կնքելու առաջարկ եւ գնման պայմանագրի նախագիծ ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում), քանի որ «պատասխանող ընկերությունը ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները, ինչպես նաեւ դրանց ձեռքբերման ու վճարման պայմանները չի փոխել, այլ փոփոխություն է կատարել դեղորայքի ցանկում, որի հետեւանքի վերաբերյալ դատարանը հայցի սահմաններից դուրս գալու եւ վերլուծություն անելու իրավունք չունի, քանզի հայցի հիմքը բոլորովին այլ է»:
Այսպիսի ցնցող նախադասություն միայն տվյալ դատավորը կարող էր երկնել. ձեռբերման ենթակա դեղորայքի ցանկը փոխվել է, այո, դրանում մի դեղորայք պակասել է, բայց ձեռքբերվող ապրանքի տեխնիկական հատկանիշները, ձեռքբերման ու վճարման պայմանները չեն փոխվել…. Ապրանքը չկա, որ ձեռքբերես կամ վճարես, հետեւաբար` պայմաններ չեն փոխվել: Նախկինում կար, հիմա` չկա: Ինչու՞ չկա, ի՞նչ դրդապատճառներով է պատասխանողը դա հանել դեղորայքի ցանկից` իրավունք չունեմ ասելու, քանի որ հայցի շրջանակներից դուրս կգամ:
Եւ սա հայաստանյան արդարադատության ընդամենը մեկ դրվագ է: Դատավորը ակնհայտորեն չի գիտակցում, որ օրենքով արգելված եղանակով ու ժամկետում ապրանքի ձեռքբերման ու վճարման պայմանների ճչացող փոփոխություն է տեղի ունեցել, սակայն վճռում անհաջող բառախաղ է անում մի նախադասությամբ, որի երկու հատվածները միմյանց հակասում են: Մինչդեռ նա բացարձակ անարձագանք է թողնում դատաքննության ժամանակ հայցվորի ու պատասխանողի հնչեցրած փաստերը, որոնք լիարժեք ուրվագծում են պատասխանող-«Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը «երակարտեւ համագործակցության փոխշահավետ» բնույթը, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հետապնդած նպատակները մրցակիցների հանդեպ, բուժհաստատության ներքաշվածությունը դրանում եւ հավանաբար` ինչ-ինչ բաների դիմաց, մարզպետարանի ճչացող աջակցությունն այդ ամենին, եւ վերջապես` դեղորայք եւ բժշկական պարագաներ ներկրող ընկերությունների շարքում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի առաջատար դառնալու գաղտնիքներից ու մեխանիզմներից մեկը:
Այդ նպատակին հասնելու ճանապարհին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի զենքը թե մրցույթում պարտվելուց հետո «պոռթկացող բարեգործական նկրտումներն են», թե դեմպինգը` գների խաղը: Ըստ հայթայթված տեղեկատվության «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ձեռքբերվող Ցեֆտրիաքսոն դեղորայքի 1գ սրվակի գինը 0,45 ԱՄՆ դոլար է, որը ՀՀ ԿԲ-ի արտարժույթի փոխանակման ներկայիս կուրսով (հաշվարկային 390,33 դրամ) և ԱԱՀ-ով կազմում է 210 ՀՀ դրամ: Մինչդեռ բազում մրցույթներում «Սզնի» ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելու համար «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի առաջարկել է 190, 170, 167, 160 դրամ գներ, իսկ պարտվելուց հետո էլ` նվիրատվություններ կատարել: Այսինքն` «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը միաժամանակ իրականացնում է կրկնակի դեմպինգ` դրանում ներգրավելով բուժհաստատությունների ղեկավարությանը և մնում անպատիժ...
Հասցեատեր հարգարժան պարոնայք,
Հերթական անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս շարունակվող այլանդակության վրա, որին մասնակից են դառնում նորանոր ատյաններ` օրինականացնելով երկրում կամայականությունը, զոռբայությունը, փոքր ու միջին բիզնեսի հետեւողական ոչնչացումը, անարդարությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ստորագրեց դատավորներից մեկին պաշտոնից ազատելու հրամանագիր: Թեպետ այդ հրամանագրի հիմնավորումների մասին հանրությանը եւ մեզ քիչ բան է հայտնի, սակայն միարժեք կարող եմ պնդել, որ վերը վերլուծված վճիռը բավարար պետք է լինի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանին իր երկնած փաստաթղթի հետ միասին լավագույն դեպքում տուն ուղարկելու եւ դատաիրավական համակարգը նման դատավորներից ու վճիռներից փրկելու համար: Օրերս նախագահական նստավայրում արտագաղթի խնդրի քննարկման ժամանակ մասնակիցներից որեւէ մեկը պետք է որ Նախագահին հայտնած լիներ, որ ՀՀ քաղաքացիները իրենց երկրից գաղթում են ոչ միայն վատ սոցիալ-տնտեսական պայմանների, այլեւ օրավուր խորացող անօրինականության ու անարդարության, իրավական, ֆիզկական ու բարոյական անպաշտպանվածության պատճառով, երբ սեփական պետությունն ու պաշտոնական անձինք ոչ թե պաշտպանում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, այլեւ կեղեքում, ստորացնում, նման դատավճիռներով հարվածում են փոքր ու միջին ձեռներեցների ոչ միայն տասնամյակների ներդրումներին, օրինավոր գործունեությանը, այլեւ ստիպում նվաստացված ու սեփական երկրում պարտված զգալ:
Ակնկալում եմ, որ ՀՀ նախագահը, վարչապետը եւ հասցեատեր նախարարները նոր հանձնարարություն կիջեցնեն իրավապահ մարմիններին ու գործադիր իշխանության օղակներին` ուսումնասիրելու նախկին տարիներին Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի կազմակերպած ու չկազմակերպած մրցութները, սակայն ձեռքբերած դեղորայքի ու կնքված (առաջին հերթին նրա հետ երկարատեւ համագործակցած «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հետ) մատակարարման պայմանագրերը, պետական բյուջեի հատկացումների հաշվին դեղորայքի ձեռքբերման գներն ու պայմանները:
Ակնկալում եմ, որ ՀՀ դատախազությունը վերստին կանդրադառնա Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի` 2010թ. նոյեմբերի 13-ին ամփոփված ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթին, ոչ թե մրցույթի ընթացքում «օրինականությունը» ստուգելու առաքելությամբ, ինչով, կարծում եմ` ոչ պատահաբար ամիսներ շարունակ ինքն իրեն զբաղեցրեց Լոռու մարզի դատախազությունը եւ վերջում մեզ «իրազեկեց մրցույթի օրինական ընթացքի» մասին, այլեւ կուսումնասիրի մրցույթից հետո բուժհաստատության եւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական-հակամրցակցային գործողությունների, դրանց հիմքում ընկած շահերի ու «երկարատեւ համագործակցածների» վարքագծերի իրական դրդապատճառների քննությամբ:
Ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի զեկույցը` ամիսներ առաջ իր վարույթ ընդունած գործի, այն է` դեղերի շուկայում առաջատար, այդ թվում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի զբաղեցրած դիրքի եւ վարած հակամրցակցային ու դեմպինգային քաղաքականության մասին, որի կապակցությամբ հանձնաժողովին ենք ուղարկել մեր տրամադրության տակ եղած մի շարք փաստեր: Մասնավորապես ակնկալում ենք հասկանալ, թե արտերկրում ի±նչ գնով են այդ կազմակերպությունները եւ մասնավորապես «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը ձեռքբերում դեղորայք, ի՞նչ գներով են նրանք դա իրականացնում ներքին շուկայում եւ բուժհաստատությունների համար ի՞նչ գներով է դեղորայք գնվել եւ գնվում պետբյուջեի հատկացումների հաշվին:
Առաջիկայում դատական համակարգի փորձություն եմ համարում «Սզնի» ՍՊԸ-ի կողմից վերքաննիչ դատարանում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի հուլիսի 18-ի վճռի բողոքարկումը եւ կոչ եմ անում այդ ատյանին` ղեկավարվել ՀՀ օրենքներով, պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության տակ գործող տնտեսվարողների շահերը»։
«Ժառանգություն». «Լոռու մարզի դատավորը, նախկին մարզպետը և «օրենքի շեղբ խախտումը»»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը պատգամավորական գրություններ է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Տիգրան Սարգսյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
2010թ. դեկտեմբերի 6-ին պատգամավոր Սաֆարյանը նրանց ուշադրությունն էր հրավիրել 2010թ. ընթացքում որոշ բուժհաստատությունների, այդ թվում` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեղորայքային կարիքների համար 2010թ. նոյեմբերի 13-ի ՎՀՀ-1-01/10 ծածկագրով պետական գնումների մրցույթից հետո տեղի ունեցած կամայականությունների ու իրավախախտումների վրա:
Այդ մրցույթում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հիմնադրած «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը պարտվելով «Սզնի» ՍՊԸ-ին, բուժհաստատության ղեկավարության օգնությամբ դիմել էր խորամանկ հնարքի. մրցույթի արդյունքների ամփոփումից օրեր անց, երբ հիվանդանոցային համալիրը պետք է «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքեր գնման պայմանագիր, իբրեւ “բարեգործություն”, բուժհաստատությանն էր նվիրել ճիշտ այնքան դեղորայք, որքան որ կազմում էր «Սզնի» ՍՊԸ-ի կողմից հիվանդանոցին մատակարավելիքը (1,344,000 դրամի արժողությամբ «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1" սրվակ դեղամիջոց 8000 օրինակից): Բուժհաստատության ղեկավարությունն էլ օրենքով արգելված եղանակով ու ժամկետներում փոփոխություն էր կատարել դեղորայքի ցանկում, դրանով իսկ փոխելով ապրանքների ձեռքբերման ու վճարման պայմանները, եւ «Սզնի» ՍՊԸ-ին հակաիրավական եղանակով առաջարկել պայմանագիր կնքել ոչ թե 11, այլ 10 անուն դեղարայքի մատակարաման համար:
Մինչ ԱԺ պատգամավորը այս ու այլ մրցույթներում տեղ գտած աղաղակող ապօրինությունների կապակցությամբ անցած տարեվերջին դիմել էր Հանրապետության ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին, «Սզնի» ՍՊԸ-ն 2010թ. դեկտեմբերի 1-ին հայցով դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով:
Դեկտեմբերի 3-ին դատարանը որոշում էր ընդունել դիմումը վարույթ ընդունելու եւ քննություն նշանակելու մասին, իսկ դատախազությունն էլ պատգամավորին նախ տեղեկացրել էր գործով նյութեր նախապատրաստելու, ապաեւ` մրցույթի ընթացքում օրենքի խախտում չհայտնաբերելու մասին: Պատգամավոր Սաֆարյանի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո “օրենքի շեղբ խախտում չէր արձանագրվել” նաեւ Լոռու մարզպետարանում անցկացված “ուսումնասիրության” արդյունքում:
Իսկ իրավապահ մարմինների կողմից «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի անպատժելիությունը բերել էր նրան, որ մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար այդ ամիսներին անցկացված բազմաթիվ մրցույթներում ընկերութունը դիմում էր կամ բացահայտ դեմպինգի, կամ պարտվելուց հետո նույնպիսի “նվիրատվություններ” կատարում, ինչպես, օրինակ, Սեւանի, Գավառի բուժհաստատություններում, որոնց ղեկավարությունը, ի պատիվ իրենց եւ ի տարբերություն Վանաձորի հիվանդանոցի, ընդունել էին թե «նվիրատվությունը», թե պայմանագրեր էին կնքել «Նատալի ֆարմ»-ի հաղթած մրցակիցների հետ:
Վերջապես, 7.5 ամիս անց` հուլիսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ արձակեց սպասված վճիռը, որով, սակայն, մերժեց «Սզնի» ՍՊԸ-ի հայցը` դրանով իսկ դառնալով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակամրցակցային, դեմպինգային քաղաքականությունն օրինականացնող շղթաներից մեկը:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորն իր նամակներում հերթական անգամ Հանրապետության ղեկավարության եւ իրավասու պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրում բուժհաստատության ղեկավարության եւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի` անպատիժ մնալու, ինչպես նաեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի արձակած ակնհայտ անհիմն վճռի վրա. «Այդպիս վճիռները վերաբերում են ոչ միայն «Սզնի» ՍՊԸ-ի իրավունքներին, այլեւ հարկատուներիս վճարած հարկերից գոյացող պետական բյուջեի հատկացումների հաշվին բուժհաստատույթունների համար ու ՀՀ քաղաքացիների բուժման նպատակով գնվող դերորայքին: Եւ եթե սակավ բյուջետային հատկացումների մեղմ ասած` ոչ նպատակային օգտագործմանը մասնակցում կամ նպաստում են օլիգարխը, բուժհաստատության ղեկավարը, մարզպետը, դատախազությունը, դատավորը եւ բոլորով միաձայն ասում են` բուժհաստատության վարքագծում իրավախախտում չկա, ապա նրանցից որեւէ մեկը պետք է կամ հոդաբաշխ ու տրամաբանված բացատրություն տա կատարվածին, կամ մեզ մնում է ենթադրություններ անել պետական բյուջեն կազմակերպված մսխելու մասին.... Հերթական անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս շարունակվող այլանդակության վրա, որին մասնակից են դառնում նորանոր ատյաններ` օրինականացնելով երկրում կամայականությունը, զոռբայությունը, փոքր ու միջին բիզնեսի հետեւողական ոչնչացումը, անարդարությունը»,-ասված է նամակում:
Պատգամավորը համոզված է, որ անցանկալի մրցակիցներին սնանկացնելուց հետո դեղերի շուկայում կհաստատվի մենաշնորհ, ինչպես շատ այլ ոլորտներում, եւ այդ դեպքում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը ոչ բարեգործություն կանի, ոչ էլ ինքնարժեքից ցածր գներով առաջարկներ կներկայացնի մրցույթների ժամանակ` հայտնվելով շուկայում գին թելադրողի կարգավիճակում: Իսկ դրա հետեւանքները, ուղղակի կզգա ազգաբնակչությունը, ինչպես շատ այլ ոլորտներում:
Պատգամավոր Ս.Սաֆարյանի նամակի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ.
«Հարգարժան պարոնայք,
Որպես ԱԺ պատգամավոր, վերջին 2 տարիների ընթացքում պարբերաբար հայտարարություններ եմ հնչեցրել ու պատկան մարմինների առջեւ հարցեր բարձրացրել դեղերի շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող դեղագործական որոշ կազմակերպությունների վարած դեմպինգային քաղաքականության, դեղերի շուկայում եւ մասնավորապես բուժհաստատությունների կարիքների համար հայտարարված մրցույթներում նրանց հակաօրինական վարքագծի, որոշ դեպքերում` բուժհաստատությունների կողմից օրենքի խախտումով մրցույթներ կազմակերպելու եւ/կամ չկազմակերպելու ու այլ խնդիրների շուրջ:
Այդպիսի պաշտոնական գրություններից էր 2010թ. դեկտեմբերի 6-ի նամակս` հասցեագրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Տիգրան Սարգսյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում հասցեատեր բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունն էի հրավիրել 2010թ. ընթացքում որոշ բուժհաստատությունների, այդ թվում` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի 2010թ. ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթից հետո տեղի ունեցած կամայականություններ ու իրավախախտումների վրա:
2010թ. նոյեմբերի 13-ին ամփոփված ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթում մրցութային հանձնաժողովի որոշմամբ 11 անուն դեղորայքի (ընդհանուր գումարը` 2,517,090 դրամ) մատկարարման հաղթող էր ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն, ինչի մասին նա ծանուցվել էր նոյեմբերի 19-ին: Սակայն, այդ օրը Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրինությունը «անուշադրության հետեւանքով» մոռանում է հաղթող ընկերությանն ուղարկվող ծանուցմանը կցել նրա հետ կնքվելիք գնման պայմանագիրը (այսպես է դատարանում օրերս պատճառաբանել ՓԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչը): Այդուհանդերձ, «Սզնի» ՍՊԸ-ն 2010թ. նոյեմբերի 23-ին օրենքով սահմանված կարգով պատվիրատուին էր ներկայացրել պայմանագրի գնի տաս տոկոսի չափով պայմանագրի կատարման ապահովումը` 251,700 դրամի մուծման անդորրագիրը:
Մինչդեռ նոյեմբերի 25-ին «Սզնի» ՍՊԸ-ն Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրենի կողմից անսպասելիորեն «ծանուցվում է» հետեւյալի մասին. «Լ.Արեշյանի անվան "Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր" ՓԲԸ-ի կողմից անցկացված ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթում Ձեր ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում կա նաեւ "Ցեֆտրիաքսոն" ն/ե մ/մ 1գ*1" սրվակ դեղամիջոցը։ Հայտնում ենք Ձեզ, որ նշված դեղամիջոցը նվիրաբերության կարգով, համաձայն իր առաջարկության, "Նատալի ֆարմ" ՍՊԸ-ի կողմից մատակարարվելու է հիվանդանոցին։ Հետեւաբար այդ դեղամիջոցի գնման պահանջը դադարում է եւ Ձեր ընկերության հետ պայմանագիր կկնքվի Ձեր ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում ընդգրկված մնացած դեղամիջոցների մատակարարման համար»։ Ըստ այդմ, «Սզնի» ՍՊԸ-ին առաջարկվում է 2,517,090 դրամ ընդհանուր արժողությամբ 11 անուն դեղորայքի մատակարարման փոխարեն պայմանագիր կնքել 10 անուն դեղարայքի ցանկի մասով, որի ընդհանուր գումարը կազմում է 1,173,090 դրամ, ինչը մրցույթում հաղթած գնման գումարից 1,344,000 դրամով պակաս է:
Առանց իրավապահ մարմինների կամ դատարանի իրականացրած քննության էլ պարզ է, թե ինչու՞ է այդ մրցույթին մասնակցած, ոչ մրցունակ գին առաջարկելու պատճառով պարտված, գործարար եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հիմնադրած «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը բարեգործություն արել ճիշտ 1,344,000 դրամի չափով, այն էլ` մրցույթի արդյունքների ամփոփումից հետո: Եւ դա այդ կազմակերպության վարքագծում եզակի ու աննախադեպ դրսեւորում չէ, քանի որ թե դրանից առաջ, թե հետո, մի շարք բուժհաստատությունների կարիքների համար հայտարարված մրցույթներում պարտվելուց հետո «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն նույնպիսի «բարեգործություններ» է արել ճիշտ այնքան գումարի չափով, որքան որ եղել է մրցույթում հաղթած ընկերությանն առաջարկված դեղամիջոցի պայմանագրային գինը:
Դեհ, իհարկե, այդքանից հետո «Սզնի» ՍՊԸ-ը չի ընդունում հիվանդանոցային համալիրի տնօրենի նվաստացուցիչ եւ հակաօրինական առաջարկը, որից հետո Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ը 10 անուն դեղարայքի մատակարարման համար պայմանագիր է կնքում մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ` այդ կերպ լուծելով այս մի մրցույթից էլ «Սզնի» ՍՊԸ-ին դուրս մղելու գլոբալ խնդիրը, որն իր առաջ դրել է «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:
Մինչ ես իբրեւ ԱԺ պատգամավոր այս եւ այլ մրցույթներում տեղ գտած աղաղակող ապօրինությունների կապակցությամբ դիմել էի Հանրապետության ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին, «Սզնի» ՍՊԸ-ն իր շահերի ներկայացուցիչի միջոցով 2010թ. դեկտեմբերի 1-ին հայցով դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով: Դեկտեմբերի 3-ին դատարանը որոշում էր ընդունել դիմումը վարույթ ընդունելու եւ քննություն նշանակելու մասին, ինչը տեւեց..... 7,5 ամիս:
Այդ 7,5 ամիսների ընթացքում իրավապահ մարմիններից, դատախազությունից մենք նախ գրություններ ստացանք այն մասին, որ նյութեր են նախապատրաստվում, ապաեւ` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի գործողություններում հանցակազմ չհայտնաբերելու պատճառաբանությամբ գործի հարուցումը մերժելու մասին:
Միակ գերատեսչությունը, ով ամիսներ առաջ հայտնել է գործը վարույթ ընդունելու մասին, սակայն դեռեւս չի հրապարակել իր մեծապես սպասված ուսումնասիրությունների արդյունքները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է...
Եւ ահա 7,5 ամիս անց` հուլիսի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ արձակում է «Սզնի» ՍՊԸ-ի կողմից այդքան սպասված վճիռը, որն ընթերցելուց վերստին հասկանում ես մեր պետության դատական համակարգի ողբերգականությունը եւ այն, թե որքան անպաշտպան է ՀՀ քաղաքացին, տնտեսվարողը իր օրինական իրավունքների պաշտպանության հարցում:
Իսկ այդպիս վճիռները վերաբերում են ոչ միայն «Սզնի» ՍՊԸ-ի իրավունքներին, այլ հարկատուներիս վճարած հարկերից գոյացող պետական բյուջեի հատկացումների հաշվին բուժհաստատույթունների համար ու ՀՀ քաղաքացիների բուժման նպատակով գնվող դերորայքին: Եւ եթե սակավ բյուջետային հատկացումների մեղմ ասած` ոչ նպատակային օգտագործմանը մասնակցում կամ նպաստում են օլիգարխը, բուժհաստատության ղեկավարը, մարզպետը, դատախազությունը, դատավորը եւ բոլորով միաձայն ասում են` բուժհաստատության վարքագծում իրավախախտում չկա, ապա նրանցից որեւէ մեկը պետք է կամ հոդաբաշխ ու տրամաբանված բացատրություն տա կատարվածին, կամ մեզ մնում է ենթադրություններ անել պետական բյուջեն կազմակերպված մսխելու մասին....
Իսկ իր արձակած վճռում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանը դատական գործի փաստեր է ճանաչում այն, որ 2010թ. նոյեմբերի 13-ին «Սզնի» ՍՊԸ-ը հաղթել է 11 անուն դեղորայքի, այդ թվում` մրցութային գումարի առյուծի բաժինը կազմող եւ 1,344,000 դրամ արժողությամբ Ցեֆտրիաքսոնի մատակարարման մրցույթում, ապա «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը, իբրեւ «բարեգործություն», ճիշտ այդքան գնի Ցեֆտրիաքսոն է նվիրել հիվանդանոցին, որի արդյունքում այդ դեղատեսակի գնման կարիքը վերացել է բուժհաստատության համար, որ, այդուհանդերձ, վերջինս «մեծահոգաբար» «Սզնի» ՍՊԸ-ին առաջարկել է պայմանագիր կնքել մնացած 10 անուն դեղորայքի ցանկի համար, իսկ նա էլ մերժել է դա ու այժմ պահանջում է հիվանդանոցային համալիրին կնքել այն պայմանագիրը, որը անուշադրության պատճառով նոյեմբերի 19-ին մոռացել էին կցել ծանուցմանը, սակայն 10 անուն դեղորայքի համար...
Եւ դատավորն իր անբացատրելի վճռի իրավական խնդիրն է հռչակում այն հարցը, թե «արդյոք կան հիմքեր Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու համար» եւ երկար բարակ բառախաղերից հետո մերժում է «Սզնի» ՍՊԸ-ի պահանջը:
Իսկ մինչ դա, դատավորը վճռում անմահացրել է դատավարության կողմերի բավականին անկեղծ հիմնավորումները. մասնավորապես հայցվոր, «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանի ցուցմունքն այն մասին, որ «2010թ-ից մինչեւ 2011թ. մի քանի ամսվա ընթացքում հնարավորություն է ունեցել գնումների մասին օրենքին համապատասխան մասնակցելու թվով 7 մրցույթների», որ «Նատալի ֆարմ ՍՊԸ-ի կողմից նման նվիրատվության դեպքեր եւս առկա են եղել Հանրապետության այլ բուժհաստատություններում», որ «Նատալի ֆարմ ՍՊԸ-ը շուկայում ունի մոնոպոլ դիրք եւ խոչընդոտ չէ նման դեղորայքը նման գումարով ներկայացնելը» /ցածր գներով կամ նվիրատվությամբ/, որ «եթե օրենքով սահմանված կարգով մրցութում ճանաչվի հաղթող եւ չկարողանա մատակարարել մրցույթով պարտավորություն ձեռքբերված դեղորայքը, կտուգանվի 1,000,000 դրամ գումարի չափով եւ 3 տարի ժամկետով չի կարողանա նման տիպի պայմանագիր կնքել բուժհաստատության հետ» /ինչին կարող է հանգեցնել այդ մրցույթում հաղթած լինելու, սակայն պայմանագիր կնքած չլինելու հանգամանքը/, եւ որ իրեն առաջարկված նվաստացուցիչ եւ հակաօրինական պայմանագիրը չի կնքել «արդեն իմանալով պատճառը, որոշել է չօրինականացնել այն, ինչ տեղի է ունեցել»: Այսինքն, ի դեմս անառարկելի փաստերի, դատավորը պարզ լսել է «Սզնի» ՍՊԸ-ի դեմ իրականացվող արշավի մասին` նրան շուկայից ու նման մրցույթներից դուրս մղելու նպատակով, եւ այդ արշավի սույն փոքրիկ դրվագում` Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ներքաշված լինելը:
Ի դեպ, դատաքննության ընթացքում այս ամենի մասին լսած ու չհետաքրքված դատավորի, ինչպես նաեւ` սույն գրությանս հարգարժան հասցեատերերի գիտության համար նշեմ, որ երկու այլ մրցույթների խորապատկերին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը նույնաբովանդակ նվիրատվություններ է կատարել Սեւանի և Գավառի հիվանդանոցներին: Ի տարբերություն Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի եւ ի պատիվ նշված հիվանդանոցների ղեկավարության, վանաձորյան հետմրցութային «միջադեպից հետո» եւ ըստ ամենայնի` Առողջապահության նախարարության ուժեղացված հսկողության պարագայում, վերջիններս իրավամբ ընդունում են թե' նվիրատվությունը, թե' «Սզնի» ՍՊԸ-ին մրցույթում հաղթող են ճանաչում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն եւ նրա հետ կնքում գնման պայմանագրերը:
Իր արձակած վճռում դատավորը անմահացրել է նաեւ պատասխանողի մի շարք անկեղծ խոստովանություններ. մասնավորապես, որ «Նատալի Ֆարմ ՍՊԸ-ը, որպես մրցույթի մեծ չափաբաժինը շահած մասնակից է պատրաստակամություն հայտնել դեղամիջոցը նվիրաբերության կարգով մատակարարելու պատրաստակամություն հայտնել»: Մինչդեռ Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Մ.Մարգարյանին ուղղված «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ասատրյանի նոյեմբերի 22-ին նամակում (որը առկա է եղել գործի նյութերում) դրա հիմնավորում է բերվել երկու հաստատությունների «երկար տարիների համագործակցությունը», «Նատալի ֆարմ ՍՊԸ-ի` դեղորայք եւ բժշկական պարագաներ ներկրող առաջատար ընկերություն եւ բարեգործությամբ զբաղվելու սկզբունքով օժտված կազմակերպություն լինելը», որի «հիմնադիրի եւ տնօրինության կողմից որոշում է կայացվել Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին նվիրաբերել «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1" սրվակ դեղամիջոցը, 8000 օրինակից»: Այսինքն, ակնհայտ է եղել, որ այդ երկուսի երկար տարիների համագործակցության շրջանակներում, ու նաեւ` այս անգամ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ը շահել է մրցույթների մեծ չափաբաժինը, եւ ինչ-որ մի անհայտ եւ ոչ առաջատար կազմակերպություն` «Սզնի» ՍՊԸ-ը մխրճվել է այդ «երկարատեւ համագործակցության» մեջ ու սպառնում է ոչ պակաս որակյալ, գրանցված ու ավելի էժան դեղորայք առաջարկել, որից հնարավոր է ավելի շատ գնել, ըստ այդմ` ավելի մեծաթիվ հիվանդների համար: