Տաջիկստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները
Տաջիկստանը, հաշվի առնելով երկրում վարակաբանական իրավիճակի բարելավումը, որոշում է կայացրել չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Տաջիկստանի ԱԳՆ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ի թիվս այլ չեղարկումների՝ այլևս պարտադիր չի լինելու հասարակական վայրերում դիմակի կրման ռեժիմը:
Տաջիկստանի սահմանային անցակետերում այդ երկրի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի երկիր մուտք գործելուց տեղում կրկնակի թեստ հանձնել, եթե ունենան առավելագույնը 72 ժամվա վաղեմության թեստի բացասական պատասխան:
Տաջիկստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները
Տաջիկստանը, հաշվի առնելով երկրում վարակաբանական իրավիճակի բարելավումը, որոշում է կայացրել չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Տաջիկստանի ԱԳՆ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին: