Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը չեն մասնակցի Ուկրաինայում ՌԴ-ի հետ ռազմական գործողություններին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հստակ հասկացրել է, որ մենք զորքեր չենք ունենա Ուկրաինայում Ռուսաստանի հետ ռազմական գործողություններում»:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ եթե ԱՄՆ-ն ոչ թռիչքային գոտի սահմանի, դա երկնքի վերահսկողություն, ռուսական ինքնաթիռների ներգրավում և Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում ավիացիոն համակարգերի շարքից դուրս բերում կպահանջի:
«Դա կնշանակեր, որ մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ։ Դրանք միջուկային զենք ունեցող երկու երկրներ են, որոնց ոչ ոք չի ցանկանում հակամարտության մեջ ներգրավված տեսնել: Դա լավ չէ տարածաշրջանի համար։ Դա լավ չէ աշխարհի համար»,-ասաց նա:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա, որը, «ինչպես մենք գիտենք, օգուտ է բերում», եւ անում է «մեր ուժերի ներածին ամեն ինչ՝ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ պաշտպանելու համար»։
Օսթինին հարցրել են նաեւ Ուկրաինայի ռազմական հակամարտության հարցում Չինաստանի դիրքորոշման մասին:
Օսթինը CNN-ին ասել է, որ «դժվար է ասել», թե ինչ կանի Չինաստանը, եւ հրաժարվել է ենթադրություններից: «Հուսով եմ, որ Չինաստանը չի աջակցի Պուտինի այս նողկալի արարքին, հուսով եմ, որ նրանք կխոստովանեն ինքնիշխան տարածքը հարգելու անհրաժեշտությունը,-ասել է Պենտագոնի ղեկավարը CNN-ին՝ հավելելով,-Մենք հստակ հասկացրել ենք, որ եթե նրանք դա անեն, ապա մենք դա վատ» ընտրություն ենք համարում»:
Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտարարել էր, որ «Ռուսաստանը Չինաստանից ռազմական աջակցություն եւ տնտեսական օգնություն է խնդրել, եւ Չինաստանը Ռուսաստանին օգնություն առաջարկելու որոշակի պատրաստակամություն է հայտնել»։ Սակայն երկու կողմերն էլ հերքում են դա։
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձեց համոզել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին չօգնել Ռուսաստանին՝ իր չինացի գործընկերոջը նախազգուշացնելով Պեկինի համար «հետեւանքների» մասին Մոսկվային նյութական աջակցություն ցուցաբերելու դեպքում:

Աղբյուրը՝ news.am