Աշխարհ

18.03.2022 16:17


ԵՏՄ երկրները պայմանավորվել են անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների

ԵՏՄ երկրները պայմանավորվել են անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային արժույթներով հաշվարկներին փուլ առ փուլ անցնելու մասին: Այդ մասին Россия-24 հեռուստաալիքի եթերում հայտնել Է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Դա շատ կարեւոր հարց է, որը քննարկվել է (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում), մասնավորախես՝ ռուբլով փոխադարձ հաշվարկներին անցնելը»,-նշել է նախարարը: Ռեշետնիկովն ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձին կարեւորություն է ներկայացնում այն, որ ՌԴ-ի տուրքերի հիմնական հաշվարկը ռուբլով է: «Դրանով մենք ձեռնամուխ ենք եղել ռուբլու միասնական տարածության ձեւավորմանը»,-պարզաբանել է Ռեշետնիկովը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը