Աշխարհ

18.03.2022 15:14


ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի համար նախատեսված սպառազինությամբ ցանկացած բեռ որպես թիրախ կընկալի․ Լավրով

ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի համար նախատեսված սպառազինությամբ ցանկացած բեռ որպես թիրախ կընկալի․ Լավրով

Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայի համար սպառազինությամբ ցանկացած բեռ որպես թիրախ կընկալեն, RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան շատ հստակ հասկացրել է, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, «որը մենք զենք տեղափոխող կհամարենք, օրինական թիրախ կդառնա։ Դա լիովին հասկանալի է»։

Լավրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիեւին «Ս-300» զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։

«Քննարկվում է նաեւ հակահրթիռային պաշտպանությունը։ Պրագմատիկ նկատառումներից ելնելով՝ նրանք կարծում են, որ կարող են խնդրել ՆԱՏՕ-ի անդամներին, ովքեր դեռ խորհրդային արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունեն, պաշտպանել իրենց: Ես կցանկանայի հիշեցնել բոլոր երկրներին, որոնք կարող են դիտարկել այդ գաղափարը, որ խորհրդային համակարգերը եւ ռուսական արտադրության համակարգերն այնտեղ են գտնվում միջկառավարական համաձայնագրերի եւ պայմանագրերի համաձայն, որոնք նաեւ օգտագործողի վկայական ունեն: Եվ այդ վկայականը թույլ չի տալիս դրանք երրորդ երկրներ ուղարկել»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Սլովակիան նախօրեին հայտարարել էր «Ս-300» համակարգերն Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին, եթե դրանց փոխարինող ստանա ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ի անդամներից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը