Քաղաքական

18.03.2022 12:37


Օրենքում գրված է մեկ բան, իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել, լրիվ այլ բան է նախատեսում․ Վարդևանյան (տեսանյութ)

Օրենքում գրված է մեկ բան, իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել, լրիվ այլ բան է նախատեսում․ Վարդևանյան (տեսանյութ)

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ դասախոսությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։ Պատգամավորի հիմնական խոսքից հետո ներկաները տարբեր հարցեր ուղղեցին․ դասախոսությունն ընթացավ՝ ինտերակտիվ հարցուպատասխանով։ Հատկապես՝ իրավունքի և օրենքի հակասությանը, հակասական կողմերի մասին խոսելով Արամ Վարդևանյանը մասնավորեցրեց օրինակներով․

«Սահմանադրությունն ասում է, որ մարդուն չես կարող ազատությունից զրկել, ազատությունից կարող ես զրկել միայն օրինակ 72 ժամով։ Հիմա, պատկերացրեք, ԱԺ-ն ընդունում է մի օրենք , որով գրված է ոչ թե 72 ժամ, այլ, օրինակ, 120 ժամ ։ Այսինքն՝ ստացվում է, որ օրենքում գրված է մեկ բան, իսկ Սահմանադրությունը, որը իրավունք է պատվիրակել, լրիվ այլ հանգամանք է նախատեսում։ Այստեղ ի՞նչ է լինում ՝ օրենքի և իրավունքի բախում․ մի կողմից կա օրենքի գերակայություն , բայց մյուս կողմից ունենք իրավունքի գերակայություն, այս ժամանակ, չնայած ԱԺ-ն օրենք է ընդունել և կարագավորում է նախատեսել , չես կարող այդ կարգավորումը իրացնել 72 ժամից ավել, որովհետև իրավունքն է գերակայող»,-ասաց Արամ Վարդևանյանը։

«Դասական իմաստով օրենքի և իրավունքի գերակայության տրամաբանությունը հետևյալը պետք է լիներ, գործադիրը և օրենսդիրը չպետք է կատարեն այնպիսի գործողություններ, որ այդ կոնֆլիկտը առաջանա, բայց միամտություն է այդպես կարծել , իրականում լինում են այդ բախումները և հենց դրա համար էլ նախատեսվել է իրավունքի գերակայությունը»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը