Աշխարհ

18.03.2022 11:45


Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշի Շուշիում

Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշի Շուշիում

ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում կանցկացվի հանդիսավոր միջոցառում՝ կազմակերպության կառույցների, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ:

«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի (Վարանդա-Խմբ.) օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշա (Շուշի-Խմբ.) այցելելու համար։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում (Շուշի-Խմբ.) այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի «ազատագրված» (չակերտները-Խմբ.) Շուշայում (Շուշի-Խմբ.)»,-գրել է Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը