Քաղաքական

18.03.2022 11:01

ՆԱՏՕ-ն ռազմական մասնակցություն չի ունենա Ուկրաինայում հակամարտությանը․ Շոլց

ՆԱՏՕ-ն ռազմական մասնակցություն չի ունենա Ուկրաինայում հակամարտությանը․ Շոլց

Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական միջամտություն չի ցուցաբերի Ուկրաինայի հակամարտությանը, բայց Արևմուտքը կշարունակի ֆինանսական ու հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինային, ինչպես նաև այդ երկրին մատակարարել ռազմական նշանակության ապրանքներ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք Ուկրաինայի կողմից ենք, այդ մասին անհրաժեշտ է պարզ և հստակ ասել․ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտություն չի լինի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զենքերը հնարավորինս շուռ լռեն»,-հայտարարել է Շոլցը։

Օլաֆ Շոլցը միևնույն ժամանակ ասել է, որ այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը պետք է լինի դաշինքի ամրապնդումը՝ Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ֆոնին։ Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ավելացնելու մասին Բեռլինի որոշումը, նրա խոսքով, դրա հստակ ազդակն է։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։