Աշխարհ

17.03.2022 12:05


«ՌԴ-ն բավականաչափ ուժ ունի երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղ դնելու համար». Մեդվեդևն առաջին գրառումն է արել Telegram-ում

«ՌԴ-ն բավականաչափ ուժ ունի երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղ դնելու համար». Մեդվեդևն առաջին գրառումն է արել Telegram-ում

Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի՝ տեղը դնելու մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին, մարտի 17-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևն առաջին գրառումն է կատարել իր անձնական Telegram ալիքում։

«Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի մեր երկրի բոլոր լկտիացած թշնամիներին տեղ դնելու համար։ Մենք կշարունակենք պայքարել այն աշխարհակարգի համար, որը հարիր է Ռուսաստանի Դաշնությանը և մեր քաղաքացիներին: Աշխարհակարգի, որում տեղ չկա նացիստների, պատմական ստերի ու ցեղասպանության համար։ Բարոյական ուժն ու պատմական ճշմարտությունը, ինչպես նախկինում, մեր կողքին են»,-գրել է Մեդվեդևը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը