Աշխարհ

17.03.2022 18:15


Գիտնականները բացահայտել են Իսպանիայի քարանձավներում գտնվող 20 000 տարվա վաղեմության ժայռապատկերների ծագումը

Գիտնականները բացահայտել են Իսպանիայի քարանձավներում գտնվող 20 000 տարվա վաղեմության ժայռապատկերների ծագումը

Քեմբրիջի համալսարանի և Կանտաբրիայի իսպանական համալսարանի գիտնականները բացահայտել են ժայռապատկերների ծագումը, որոնք թվագրվում են մոտ 20.000 տարվա վաղեմությամբ, Իսպանիայի քարանձավներում: Պարզվել է, որ պատկերների մոտ մեկ քառորդի հեղինակները երեխաներ են։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Մասնագետներն ուսումնասիրել են ձեռքերի դաստակները պատկերող քարանձավային նկարչության մոտ 180 տարր։ Գիտնականները ձեռքի ափերի 545 ուրվագիծ են հայտնաբերել, որոնք արվել են գունանյութի՝ եղեգի կամ ոսկորի միջով փչելու միջոցով:

Հնագետները հաշվարկել են, որ ձեռքերի 20-25 տոկոսը 2-ից 12 տարեկան երեխաներ են նկարել։ Բացի այդ, դրանց ստեղծմանը մասնակցել են նաև ծնողները, ինչը որպես «խմբային համախմբվածության» օրինակ է ծառայել, քանի որ այդ տարիքում երեխաներն ինքնուրույն չէին կարողա գունանյութն ուժեղ փչել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը