Ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և «…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք
Թյուրընկալումից խուսափելու համար նշեմ.
ճանաչողները կփաստեն, որ անհնարին է ինձ դասել մոլի ռուսամետների շարքին։
Այդուհանդերձ, մի պարզունակ հարցի պատասխանը կարծես չի նշմարվում։
Բոլոր գործող երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ու պայմանագրերով հաստատված է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակիցներ են։
Սա իրավական ու պատմական փաստ է։
Դրանից ելնելով, շատերը նշում են, որ Ռուսաստանի դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և պարտավոր է անել այս, պետք է անի այն, և այլն, և այլն։ Համաձայն եմ, դեմ չեմ…
Բայց դրա հետ միասին նման կերպ արտահայտվողները թող պատասխանեն հետևյալ հարցին՝ իսկ Հայաստա՞նը, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնության ռազմավարական դաշնակի՞ցն է։ Եթե այո, ապա ինչով է դա արտահայտվում, ո՞ր կոնկրետ գործողություններով։
Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և «…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք…
Այդպես լինու՞մ է։
Տպավորություն է, որ այդ հարցը շահարկողները կյանքում էլ են այդպես վարվում, այսինքն՝ «…բոլորն ինձ պարտք են, իսկ ես՝ ոչ մեկին՝ ոչինչ»։
Ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և «…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք
Թյուրընկալումից խուսափելու համար նշեմ.
ճանաչողները կփաստեն, որ անհնարին է ինձ դասել մոլի ռուսամետների շարքին։
Այդուհանդերձ, մի պարզունակ հարցի պատասխանը կարծես չի նշմարվում։
Բոլոր գործող երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ու պայմանագրերով հաստատված է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական դաշնակիցներ են։
Սա իրավական ու պատմական փաստ է։
Դրանից ելնելով, շատերը նշում են, որ Ռուսաստանի դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և պարտավոր է անել այս, պետք է անի այն, և այլն, և այլն։
Համաձայն եմ, դեմ չեմ…
Բայց դրա հետ միասին նման կերպ արտահայտվողները թող պատասխանեն հետևյալ հարցին՝ իսկ Հայաստա՞նը, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնության ռազմավարական դաշնակի՞ցն է։ Եթե այո, ապա ինչով է դա արտահայտվում, ո՞ր կոնկրետ գործողություններով։
Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենք մեր դաշնակիցն են, և «…պարտավոր են…», իսկ մե՞նք՝ մենք ոչ մի պարտավորություն չունե՞նք…
Այդպես լինու՞մ է։
Տպավորություն է, որ այդ հարցը շահարկողները կյանքում էլ են այդպես վարվում, այսինքն՝ «…բոլորն ինձ պարտք են, իսկ ես՝ ոչ մեկին՝ ոչինչ»։
Այդպես չի լինում…
Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից