ՀԱԿ–ը ներկայացրել է իշխանության պատվիրակության հետ քննարկումների օրակարգը
Երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված՝ Հայ Ազգային Կոնգրես - Իշխանություններ երկխոսության օրակարգում «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումների» քննարկման առաջարկ.
Ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի նկարագիր
Բռնություններով եւ հարյուր հազարավոր ձայներով կեղծված նախագահական ընտրությունները, այդ հիման վրա իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչումը, Մարտի 1-ի սպանդը եւ երեքուկես տարի անց մեղավորների չբացահատումը հանգեցրել են քաղաքական խորը ճգնաժամի:
Ընտրական գործընթացի համակարգային արատներից մեկն է դարձել բազմակի քվեարկությամբ ձայների կեղծումը շուրջ 500000 այն մարդկանց անունով, որոնք ընդգրկված լինելով ընտրական ցուցակների մեջ, մշտապես բացակայում են Հայաստանից, ինչը ապահովում է գործող իշխանության հաղթանակը` ոչ մի կապ չունենալով ընտրության իրական արդյունքների հետ:
Արդյունքում իշխանությունն իր հաղթանակի համար պարտական է մնում ոչ թե ժողովրդի աջակցությանը, այլ իր ապօրինի հաղթանակը ապահովող օլիգարխներին, քրեական տարրերին եւ իշխանությունը չարաշահող կեղծարար պետական պաշտոնյաներին:
Որպես հետեւանք գործում է ժողովրդի առաջ ոչ հաշվետու եւ կոռումպացված կառավարություն: Իշխանության բոլոր թեւերի եւ պետական ինստիտուտների նկատմամբ առաջացել է ժողովրդի հավատի կորուստ, խորացել համատարած անվստահությունը։ Առկա է պետական իշխանության լեգիտիմության ճգնաժամ։
Կառավարման բոլոր բնագավառներում ունենք ձախողում. կառավարությունը հաստատել է ապօրինի հարկային եւ մաքսային արտոնություններ, սպասարկում է ապօրինի մենաշնորհների տիրացած օլիգարխների շահերը, նպաստում նրանց հարստացմանը, անկարող է կանխել նրանց կամայականությունները, պայքարել մոլեգնող կոռուպցիայի դեմ։ Կառավարության որեւէ ծրագրի նկատմամբ բացակայում է ժողովրդի աջակցությունը։ Առկա է կառավարման եւ տնտեսական ճգնաժամ։
Հետեւանքները. շարունակվում է տնտեսական անկումը, սոցիալական վիճակի վատթարացումը, համատարած դժգոհության աճը, աղետալի չափերի է հասել արտագաղթը։ Չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պայմաններում ռազմական բալանսը կայուն փոփոխվում է հօգուտ Ադրբեջանի, սպառնալով մեր ազգային անվտանգությանը:
Երկիրն այս վիճակից հանելու եւ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա կողմից վերահսկվող իշխանության ձեւավորումն է, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ։ Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների եւ մաքսային/ հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը, նպաստել նախաձեռնողականությանը, ստեղծել ազատ եւ արդար տնտեսական մրցակցության հիման վրա գործող արդյունավետ տնտեսական համակարգ։
Ելնելով վերոնշյալից, որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ անհրաժեշտ ենք համարում.
Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետեւյալ փաթեթը.
Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:
ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:
Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։
Ստորագրված ցուցակները կախել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:
Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։
Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնել թանաքի կայուն հետք:
Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:
Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։
Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։
Երկխոսության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ
Հիշեցնում ենք Հայ Ազգային կոնգրեսի՝ 19.07.2011 թվականի իր հայտարարության մեջ արձանագրված պահանջները՝ որպես երկխոսության կողմերի հավասարության ու հասարակության լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման.
Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։
Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։
Սրանով համարում ենք մեր առաջարկները ձեւակերպված եւ առաջարկում ենք այն դարձնել օրակարգի քննարկման առարկա։