Աշխարհ

16.03.2022 19:32


Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումին (Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ–խմբ.) շատ լավ երկխոսություն է տեղի ունեցել: Ռուսաստանը գործընթացի մեկնարկից ի վեր ցուցաբերում է աջակցություն, Ադրբեջանը ևս աջակցում է այս հարցում: Առաջին հերթին եկեք ապահովենք կրակի դադարեցումը, հաստատենք խաղաղություն, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի: Մենք շարունակելու եք մեր ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց Չավուշօղլուն:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը