Աշխարհ

15.03.2022 20:35


Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը

Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից:

«Դա կշռադատված և մտածված որոշում է»,-ասել է Տոլստոյը:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բայց նաև հավելել է, որ չնայած դրան՝ ռուսաստանցիների բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն անպայմանորեն:

Այս խորագրի վերջին նյութերը