Աշխարհ

15.03.2022 20:29


Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին՝ հայտարարելով, թե «եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման և տարածաշրջանում խաղաղության կառուցման հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչությունից:

«Կարիք չկա կրկնելու մեր այն դիրքորոշումը, որը բազմիցս շարադրել ենք: Հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության կառուցման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջ է քաշել համապատասխան առաջարկություններ և պատրաստ է առաջ շարժվելու այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը նույնպես լուրջ է վերաբերվում այդ հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի և դրանով ցուցադրի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքների միտված բանակցություններ»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում:

Այս խորագրի վերջին նյութերը