Լրահոս

26.07.2011 11:58


Ջրափրկարարները Սևանում փրկել են խեղդվող տղամարդու

Հուլիսի 25-ին ժամը 15.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.55-ին Սևանա լճի «Ծովինար» լողափում (Սևանի թերակղզու  հարակից հատված) ջրափրկարարները փրկել են խեղդվող տղամարդու` Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ 1959թ. ծնված Սուրեն Սարգսյանին, որին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել «1-03» ծա­ռա­յության աշխատակիցներին: Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կող­մից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը