Աշխարհ

15.03.2022 18:28


Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Չավուշօղլու

Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Չավուշօղլու

Թուրքիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ անհրաժեշտ է համարում աշխատել ոչ միայն նրա, այլ նաեւ Ռուսաստանի հետ։ Այս մասին երեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Իհարկե, մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի սահմանին եւ տարածքային ամբողջականությանը, բայց կարծում ենք, որ պետք է աշխատենք երկու կողմերի հետ մարդասիրական նպատակներով։ Մենք դրական ենք համարում այն փաստը, որ նրանց միջեւ բանակցությունները շարունակվում են»,- ընդգծել է նա։

Բացի այդ, Չավուշօղլուն հայտնել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի սպասվում է Թուրքիայի քաղաքացիների տարհանումը Մարիուպոլից, որտեղ Թուրքիայի մոտ 100-110 քաղաքացի կա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը