Երևանի քաղաքապետարանը խոստանում է մետրոպոլիտենը արդիականացնել
Երևանի քաղաքապետարանը խոստանում է արդիականացնել մետրոյի շարժակազմը, վերականգնել ռելսային գծերը, վերականգնել և վերանորոգել էլեկտրասնուցումը, արդիականացնել սպասարկման ծառայությունները և ենթակառուցվածքները, վերացնել ջրի ներհոսքը։ Այս աշխատանքներն իրականացվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքված 15.0 մլն եվրո ներդրումային արժողությամբ համաձայնագրի շրջանակներում։
Իսկ մինչ այդ, ինպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ՀՀ պետական բյուջեից մետրոպոլիտենի ենթակառուցվածքները նորոգելու համար հատկացված գումարների (500.0 մլն դրամի չափով) հաշվին 2010թ. իրականացվել են 6 վագոնների, էլեկտրահավաքակայանի արտադրամասի, «Գործարանային» կայարանի շարժասանդուղքների, գծի (263 մետր ընդհանուր երկարությամբ) նորոգման, մալուխային կանգնակների (1500 հատ) վերականգնման, մետրոպոլիտենի կայարանային համալիրների (թվով 6 կայարաններում) արդիականացման, մուտքի դռների, ցուցափեղկերի նորոգման և այլ աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ 2011թ. հուլիսի 1–ից մետրոյի սակագինը կրկնակի թանկացավ՝ 50–ից դառնալով 100 դրամ, ինչը քաղաքաղաքացիների դժգոհությունն է առաջացրել։

7or.am