Աշխարհ

15.03.2022 12:56


Հրաժարվել է դեսպաններ նշանակել, առանց համաձայնության մեկնել է արտասահման. Վրաստանի կառավարությունը նախագահին մեղադրել է սահմանադրությունը բազմիցս խախտելու համար

Հրաժարվել է դեսպաններ նշանակել, առանց համաձայնության մեկնել է արտասահման. Վրաստանի կառավարությունը նախագահին մեղադրել է սահմանադրությունը բազմիցս խախտելու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բազմիցս խախտել է հանրապետության սահմանադրության սկզբունքները, ինչի առնչությամբ կառավարությունը նախատեսում է մոտ ապագայում դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին ասվում է երեքշաբթի հրապարակված «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Իշխող կուսակցությունը պնդում է, որ պետության ղեկավարը բազմիցս հրաժարվել է կառավարության առաջարկով մի շարք դեսպաններ նշանակել, ինչպես նաև մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ՝ առանց նախարարների կաբինետի նախնական համաձայնության, ինչը սահմանադրության խախտում է։

«Վերջին ամիսների ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ կառավարության ներկայացուցիչների և նախագահի միջև, որոնց ժամանակ նախագահին բազմիցս բացատրվել է Վրաստանի սահմանադրության բովանդակությունը, սակայն, ցավոք, ապարդյուն: Այս պայմաններում Վրաստանի կառավարությունը ստիպված է առաջիկայում դիմել Սահմանադրական դատարան՝ իրավասությունների շուրջ վեճի շրջանակներում և պահանջել Վրաստանի նախագահի կողմից սահմանադրության խախտման հաստատումը»,-ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը