Իրանի զորքերը հրետանային հարվածներ են հասցրել Իրաքին
«Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի հրետանին հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսարևելյան ինքնավար շրջաններին, որտեղ խիտ բնակվում են տեղի քրդերը։
Չորս ժամ շարունակվող հրաձգության հետևանքով զոհվել է Իրաքի երկու քաղաքացի, երեքն էլ վիրավորվել են։ Հարվածն ուղղված է եղել Էրբիլ գավառի Սիդկան քաղաքին, որը Իրանի սահմանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է։
Ո՛չ Իրաքի կենտրոնական կառավարությունը, ո՛չ տեղի քրդական իշխանությունները կատարվածը չեն մեկնաբանել։
Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը բազմիցս սպառնացել էր հարվածներ հասցնել քուրդ գրոհայինների արտասահմանյան հենակետերին, եթե նրանք չդադարեն հարձակվել Իրանի պետական հաստատությունների վրա։
Վերջին նման հարձակման հետևանքով զոհվել էր Քում քաղաքի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Աբաս Կասեմին։