Կարսի «հայ–թուրքական բարեկամությունը» խորհդանշող արձանի տեղում ակցիա է իրականացվել
Երեկ առավոտյան Կարս քաղաքում, այն հատվածում, որտեղից վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով հանվել է «հայ–թուրքական բարեկամությունը» խորհրդանշող արձանը, հետաքրքիր նեխաձեռնություն է իրականացվել։
Թուրքական ԶԼՄ–ները հայտնում են, որ երկու հոլանդացի զբոսաշրջիկ՝ Վոուտեր Անտոնը և Էլկե Մերիեն, ի նշան արձանի կազմաքանդման դեմ բողոքի, 120 ձեռքերի արձանիկներ են դրել հուշարձանի տեղում և նկարել դրանք քաղաքի համապատկերին։
Ընդ որում՝ ձեռքերից մի քանիսը պատկերել են ինչպես խաղաղության նշանը (վիկտորիան), այնպես էլ վիրավորանք արտահայտող նշաններ, ինչպիսիք են երեք մատի համակցությունը, վերև բարձրացրած միջնամատը և այլն։
Նկարելուց հետո հոլանդացի զբոսաշրջիկները հավաքել են ձեռքերի արձանիկները՝ մի մասը տանելով իրենց հետ, մյուս մասը բաժանելով երեխաներին։
Թե ինչու են նրանք նման բան արել, պարզում է Թուրքիայի ոստիակնությունը։