Լրահոս

26.07.2011 11:05


«Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիրը դատապարտում է աղանդավորների ներկայությունը

«Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիրը դատապարտում է աղանդավորների ներկայությունը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիր Առնո Կուռը դատապարտում է այդ խմբում աղանդավորների ներկայությունը։ Նա «7օր»–ին ասել է, թե իրենք հարգում ենք բոլոր կրոները, քանի որ կան մարդիկ, որոնք ընդունում են դրանք, սակայն իրենք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, իսկ այն իրենց համար բացի հայ ազգային ինքնության մի մաս լինելուց, նաև կենդանի կրոն է:

Այդ պատճառով մեզ համար դժվար է պատկերացնել մեր հոգևոր առաջնորդի դեմ պայքարող մարդկանց, ովքեր ունեն այլ հոգևոր առաջնորդ: Եթե նույնիսկ ունենան արդար նպատակներ, ապա այս հարցում նրանց ներկայությունը կարող է վնասել մեր եկեղեցուն: Այդ պատճառով մենք ունեցանք տարաձայնություններ խմբի որոշ ակտիվ անդամների հետ, և օրեր առաջ իմ կողմից խումբը լքելու պատճառներից մեկը նաև սա էր, քանի որ ես ուզում էի, որ խմբին անդամակցելու համար նախապայման լիներ եկեղեցուն որևէ ձևով չվարկաբեկելը և որևէ այլ կրոնի կամ կրոնական կազմակերպության ադամ չլինելը: Այժմ այս հարցը լուծվել է, ու բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն այլ դավանանք, կամ եթե ոչ, ապա գոնե դեմ չեն նրանց ներկայությանը Կաթողիկոսի դեմ պայքարում, դուրս են եկել խմբից և ստեղծել են մեկ այլ խումբ: Ուստի խնդրում եմ՝ «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» նախաձեռնությանը միանան միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, կամ մարդիկ, ովքեր չեն դավանում այլ կրոնների և չեն անդամակցում այլ կրոնական կազմակերպությունների,–ասել է Առնո Կուռը՝ նաև ընդգծելով, որ ինքը կրկին վերադարձել է խումբ, քանի որ տարաձայնության պատճառ դարձած վերոնշյալ հարցը հարցը լուծվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը