Աշխարհ

15.03.2022 18:25


Samsung-ը ազդարարել է նոր գաջեթների մեծ շնորհանդեսի մասին

Samsung-ը ազդարարել է նոր գաջեթների մեծ շնորհանդեսի մասին

Samsung-ը սկսել է հրավերներ ուղարկել միջոցառման համար, որտեղ կներկայացվեն Galaxy A միջին դասի սմարթֆոնները։ Ընկերության պաշտոնական կայքը հայտնում է, որ շնորհանդեսը մարտի 17-ին տեղի կունենա։

Ակնկալվում է, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն շարքի միանգամից չորս մոդելներ՝ Galaxy A23, A33, A53 և A73։ Ավելի վաղ ինսայդերները նշել էին, որ A73-ը կստանա 6,7 դյույմանոց AMOLED էկրան՝ FullHD+ լուծաչափով և պատկերի թարմացման 120 Հց հաճախականությամբ: Շարքի առաջատարը կաշխատի Snapdragon 750G չիպով և կստանա 108 ՄՊ հիմնական տեսախցիկ։

Galaxy A53-ը պետք է համալրվի նմանատիպ դիսփլեյով, սակայն միջին մոդելի բնութագրերը կտարբերվեն՝ սմարթֆոնը Samsung-ի ֆիրմային Exynos 1200 չիպսեթ և 64 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ կստանա։

Անցյալ տարի տեխնոլոգիական հսկան Galaxy A52-ը և Galaxy A72-ը նույնպես մարտի 17-ին էր ներկայացրել: Շնորհանդեսը դիտումների համար մարտի 17-ին հասանելի կլինի նաև Samsung-ի պաշտոնական կայքում կամ ընկերության YouTube-ալիքում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը