Լրահոս

26.07.2011 10:46


Հայաստանի հավաքականը շախմատի աշխարհի չեմպիոնն է

Հայաստանի հավաքականը շախմատի աշխարհի չեմպիոնն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության վերջին՝ 9–րդ մրցափուլում խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ, որը մինչ այդ վաստակած 11 միավորներով ընթանում էր երկրորդ տեղում։ Հայաստանի հավաքականին աշխարհի չեմպիոն հռչակվելու համար բավարար էր անգամ ոչ ոքին։

Բոլոր խաղատախտակներին գրանցվեց ոչ ոքի, և Հայաստանի հավաքականը 14 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ առաջին անգամ հռչակվելով շախմատի աշխարհի չեմպիոն։

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնություններում երեք անգամ դարձել էր բրոնզե մեդալակիր։

ՀՀ շախմատի հավաքականի կազմում ընդգրկված են 5 գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Մարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը