Քաղաքական

14.03.2022 15:42

Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի

Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Պաշտպանը նշեց, որ ներկայումս զբաղվում են ընթացակարգային հարցերով, որից հետո Գալստյանը ազատ կարձակվի:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր`պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և դրանց կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ: Սեպտեմբերի 30-ից Գալստյանը կալանավորված էր։

Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։