Աշխարհ

14.03.2022 14:18


ՌԴ ԿԲ-ն կմեծացնի ռուբլու նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքի հաշվարկման ժամանակավոր միջակայքը

ՌԴ ԿԲ-ն կմեծացնի ռուբլու նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքի հաշվարկման ժամանակավոր միջակայքը

ՌԴ ԿԲ-ն կմեծացնի ռուբլու նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքի հաշվարկման ժամանակավոր միջակայքլը, ինչպես նաև կպարզեցնի ռուբլու նկատմամբ եվրոյի պաշտոնական փոխարժեքի հաշվարկման ժամանակավոր միջակայքը, հաղորդում է «Интерфакс»-ը։

Համապատասխան հրամանի նախագիծն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ գրանցման համար, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի Բանկը կսահմանի դոլարի պաշտոնական փոխարժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 16:30-ը կնքված գործարքների մասով՝ ռուբլու նկատմամբ դոլարի միջինփոխարժեքի մասին Մոսկվայի բորսայի տվյալների հիման վրա։ Հաշվարկման ժամանակավոր միջակայքը թույլ կտա հաշվի առնել օրվա ընթացքում ավելի մեծ թվով գործարքներ:

Բացի այդ, ռուբլու նկատմամբ եվրոյի պաշտոնական փոխարժեքը կսահմանվի այնպես, ինչպես ռուբլու նկատմամբ այլ արտարժույթների պաշտոնական փոխարժեքները։ Սա կհեշտացնի պաշտոնական դրույքաչափերի սահմանումն ու հրապարակումը:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից ռուբլու նկատմամբ արտարժույթի պաշտոնական փոխարժեքների սահմանման գործող կարգի, դրանք հաշվարկվում են ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքի տվյալների հարաբերակցության հիման վրա։

Դոլարի փոխարժեքն օտարերկրյա արժույթների նկատմամբ որոշվում է՝ կախված տեղեկատվության հասանելիությունից՝ ըստ Thomson Reuters տեղեկատվական համակարգում ԱՄՆ դոլարի նկատմամբ արտարժույթների գնանշումների տվյալների, կամ Կենտրոնական բանկերի՝ արժույթների թողարկողների պաշտոնական կայքերում։

Այժմ, համապատասխանաբար, ԿԲ-ն մտադիր է ռուբլու նկատմամբ բոլոր արժույթների փոխարժեքների հաշվարկման ժամանակը տեղափոխել 16:30։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը