Մակրոնը և Բայդենը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց Է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել խստացնելու Ռուսաստանի դեմ արդեն ընդունված պատժամիջոցները, օգնություն տրամդրելու Ուկրաինային եւ համատեղ ընդունելու բոլոր օգտակար նախաձեռնությունները մարտական գործողությունների դադարեցման համար: Նրանք այսուհետեւ Էլ կպահպանեն սերտ շփուներն այդ հարցի շուրջ»,-նշված Է հաղորդագրության մեջ:
Նշված Է, որ զրույցի ժամանակ Մակրոնը Բայդենին ցավակցություն Է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի զոհվելու կապակցությամբ: Ղեկավարները նաեւ արծարծել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների թեման: «(Զրույցի ժամանակ) երկու պետությունների ղեկավարները քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն առաջիակա օրերին համակարգել (իրենց գործողությունները)»,-նշված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ Մակրոնը «լիակատար աջակցություն Է հայտնել Զելենսկուն եւ «մանրամասնորեն պատմել Է այն լրացուցիչ օգնության մասին, որը որոշել Է (Ուկրաինայի ղեկավարին) տրամադրել Եվրամիությունը» վերջերս Ֆրանսիայի Վերսալում կայացած գագաթնաժողովում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության խնդրանքի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: