Լրահոս

25.07.2011 16:54


Ա. Գրիգորյան. «Կենսաթոշակառուների թիվը կրճատվել է մոտ 6000-ով»

Ա. Գրիգորյան. «Կենսաթոշակառուների թիվը կրճատվել է մոտ 6000-ով»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ տարեսկզբի համեմատ կենսաթոշակառուների թիվը կրճատվել է մոտ 6000–ով և այժմ կազմում է շուրջ 514 000 մարդ։

Նա տեղեկացրել է, որ այդ թիվը կրճատվել է կատարված ճշգրտումների հետևանքով։ 2011թ. մայիսին ճշգրտման համար առանձնացված անձանց 37 026 տվյալից 26 196–ին այնուհետ վճարվել են կենսաթոշակներ: Հուլիսի 1-ի դրությամբ չճշգրտված են մնում 6249 կենսաթոշակառուների գործերը: Դրանց շնորհիվ պետբյուջեն խնայել է 4 մլրդ դրամ։

Ա. Գրիգորյանը հավաստիացրել է, որ հաջորդ տարվա հունվարից կենսաթոշակային համակարգի բազան ամբողջությամբ նույնականացված կլինի։

Ըստ նրա՝ ավելացել են հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումարները։ Զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած հրամանատարական կազմի զինծառայողներին տրվող գումարի միջին չափն աճել է 1-ին խմբի հաշմանդամինը՝ 35%-ով, 2-րդինը՝ 33%-ով, 3-րդ խմբինը՝ 31%-ով։

Այս խորագրի վերջին նյութերը