Աշխարհ

13.03.2022 09:26


Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, իսկ ԵՄ-ն կսահմանի նոր պատժամիջոցներ․ Ելիսեյան պալատի աղբյուրը մանրամասներ է հայտնել Պուտին-Մակրոն-Շոլց հեռախոսազրույցից հետո

Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, իսկ ԵՄ-ն կսահմանի նոր պատժամիջոցներ․ Ելիսեյան պալատի աղբյուրը մանրամասներ է հայտնել Պուտին-Մակրոն-Շոլց հեռախոսազրույցից հետո

Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, Եվրամիությունը նոր պատժամիջոց կսահմանի Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնում է BFM TV–ն` հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։

«ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին»,–այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո։

Նրա խոսքով՝ Մոսկվան չցուցաբերեց պատերազմը դադարեցնելու ցանկություն․ «Առաջիկա ժամերին մենք նոր պատժամիջոցներ կձեռնարկենք»։

Հիշեցնենք, որ ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը այսօր հեռախոսազրույցում քննարկել էին Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը