Քաղաքական

12.03.2022 11:37

Նախորդ գիշեր ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. ՊԲ

Նախորդ գիշեր ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. ՊԲ

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել` պնդելով, թե իբրԱրցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ»,-ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։