Հարցազրույց

12.03.2022 10:11


Ադրբեջանը Երասխում, Արցախում մարտավարական կարևորագույն բարձունքներ է ցանկանում զբաղեցնել՝ Արցախի հայաթափման համար. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ադրբեջանը Երասխում, Արցախում մարտավարական կարևորագույն բարձունքներ է ցանկանում զբաղեցնել՝ Արցախի հայաթափման համար. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունները չեն կարողանում գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով.

«Ադրբեջանը Երասխում, Արցախում ռազմական սադրանքների է դիմում մարտավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու և Արցախի վերջնական հայաթափման նպատակով։ Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանից դեպի Արցախ գազ ապահովող գազատարի պայթեցումն ու բարձրախոսով Արցախի հայկական գյուղերի բնակիչների ահաբեկումը»։

Ըստ Օհանյանի՝ ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների կողմից պահպանվում է լռություն, որովհետև մի կողմից՝ ակնհայտ է, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան, մյուս կողմից՝ լռության պատճառը հայկական պետությունների առաջ ծառացած մարտահրավերներն ու առաջնահերթություները չընկալելն է։

Մանրամասները տեսանյութում՝

Այս խորագրի վերջին նյութերը