Նորվեգիայում անհետացել է այն ոստիկանը, ով ահաբեկիչ Բրեյվիկի մեքենան ճամբարի տարածք էր ներս թողել
Նորվեգիայում շարունակվում է երկակի ահաբեկչության գործի հետաքննությունը։ Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու ճամբարը, որտեղ 700 դեռահաս կար, այդքան վատ է պաշտպանված եղել։
Հանցագործը մոտ մեկուկես ժամ գնդակահարել է մարդկանց, իսկ ոստիկանությունը չի կարողացել դեպքի վայր հասնել փոխադամիջոցների բացակայության պատճառով։ Ըստ Նորվեգիայի Ազգային ոստիկանության՝ ճամբարում պետք է լիներ մեկ ոստիկան, սակայն արդեն երկու օր է, ինչ նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Հավանաբար նա էլ ահաբեկիչ Բրեյվիկի մեքենան ճամբարի տարածք է ներս թողել։
Հիշեցնենք, որ Բրեյվիկը ոստիկանության համազգեստով է եղել։ Նա ամեն ինչը խոստովանել է, սակայն իր արարքի համար չի զղջում։ Այդ ահաբեկչության զոհն են դարձել 93 մարդ, 97–ն էլ վիրավորվել են։