Լրահոս

25.07.2011 15:12


Լատվիացիների 94%–ը խորհրդարանի լուծարման օգտին է քվեարկել

Լատվիացիների 94%–ը խորհրդարանի լուծարման օգտին է քվեարկել

Լատվիայում շաբաթ օրն անցկացված հանրաքվեի նախնական տվյալներից պարզ է դարձել, որ քվեարկությանը մասնակցածների 94%–ը կողմ է արտահայտվել Սեյմի լուծարմանը: Խորհրդարանը ցրելու համար հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսինն է։ Նա այսպիսի նախաձեռնությամբ էր հանդես եկել ի պատասխան Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությանը խորհրդարանի մերժելուն։ Սեյմն այդ գործակալությանը չէր թույլատրել խուզարկել պատգամավոր ու գործարար Այնրս Շլեսերսի տունը: Համաձայն օրենքի՝ Լատվիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հոկտեմբեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը