Աշխարհ

11.03.2022 14:31


Ութ անգամ կորոնավիրուսի դեմ պատվաստված Ժիրինովսկուն դուրս են բերել դեղորայքային քնից. ՏԱՍՍ

Ութ անգամ կորոնավիրուսի դեմ պատվաստված Ժիրինովսկուն դուրս են բերել դեղորայքային քնից. ՏԱՍՍ

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն հանել են դեղորայքային քնից, նա գիտակցության մեջ է և արդեն փաստաթղթեր է ստանում իր օգնականներից։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Փետրվարի 9-ին ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ կորոնավիրուսի ախտորոշման հետ կապված։ Նախարարության տվյալներով՝ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է փետրվարի 2-ին։

Նշենք, որ Ժիրինովսկին հայտնել էր, որ ութ անգամ պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը