ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել թվային դոլար ստեղծելու հնարավորությունը, ինչը կարող է փոխել ամբողջ աշխարհում փողի օգտագործման և տեղափոխման միջոցը, գրում է AFP-ը։
Նախքան հրամանագիրը կհանգեցնի վիրտուալ դոլարի, առաջին հերթին, անհրաժեշտ է քննարկել բազմաթիվ լուրջ հետևանքներ և ռիսկեր։
Ահա մի քանի առանցքային հարց․
Ի՞նչ ձև կընդունի թվային դոլարը
Դա կլինի նույն դոլարը, որը կթողարկի ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը, ինչպես և հիմա օգտագործվող բոլոր թղթադրամներն ու մետաղադրամները, սակայն թվային ձևով՝ հասանելի ոչ միայն ֆինանսական հաստատություններին, այլ նաև բոլորին։
Ի տարբերություն բանկային հաշվին մուտքագրված կամ Venmo-ի և Apple Pay-ի նման հավելվածների միջոցով ծախսված գումարների՝ դրանք կգրանցվեն ոչ թե բանկում, այլ Դաշնային պահուստային համակարգում:
Միևնույն ժամանակ, թվային դոլարը կարժենա այնքան, որքան դրա թղթադրամը, ինչը դրան կտարբերի կրիպտոարժույթներին, որոնք այժմ ունեն շատ փոփոխական գնահատականներ։
Առանցքային հարցերը մնում են անպատասխան, օրինակ՝ թվային դոլարը հիմնված կլինի՞ բիթքոինի նման բլոքչեյն տեխնոլոգիայի վրա, թե՞ այն կապված կլինի ինչ-որ վճարային քարտի հետ:
Բայդենը գործակալություններին, ինչպես նաև ֆինանսների նախարարությանը խնդրում է ուսումնասիրել թեմայի շուրջ տարբեր հարցեր:
Եթե կառավարությունը որոշի ավելի հեռուն գնալ, կարող է մի քանի տարի տևել, մինչև մենք կարողանանք օգտագործել թվային դոլարը։ Իշխանությունները պետք է ուսումնասիրեն, թե ինչ տեխնոլոգիա օգտագործել։ Այս մասին ասել է Սթենֆորդի համալսարանի թվային արժույթի փորձագետ Դարել Դաֆին:
Ինչո՞ւ թողարկել թվային դոլար
Սա կնվազեցնի կամ նույնիսկ կվերացնի տրանզակցիաների առուծախը, քանի որ փոխանակումներն այլևս չեն անցնի բանկերի, բանկային քարտերի կամ հավելվածների միջոցով, որոնք վճար են գանձում յուրաքանչյուր առուծախի համար։
Կողմնակիցներն ասում են, որ դա կօգնի բանկային հաշիվ չունեցող մարդկանց՝ ԱՄՆ-ի տնային տնտեսությունների մոտ հինգ տոկոսը, կհեշտացնի կառավարությանը նպաստների վճարումը։
Կան ռիսկեր, ինչպես օրինակ՝ համակարգի ձախողումը կամ կիբեռհարձակումը, ինչպես նաև գաղտնիության հետ կապված խնդիրներ, քանի որ տեսականորեն կառավարությունը կարող է հասանելիություն ունենալ բոլոր տրանզակցիաների նկատմամբ։
Բանկային համակարգը ևս կարող է նաև խաթարվել, քանի որ բանկերը ներկայումս օգտագործում են հաճախորդների դեպոզիտները՝ ուրիշներին վարկավորելու համար, իսկ թվային դոլարի դեպքում նրանք կարող են ավելի քիչ գումար ունենալ իրենց տրամադրության տակ:
Ինչպե՞ս է դա ազդում գլոբալ ֆինանսների վրա
Միջազգային փոխանցումները՝ հաճախ դանդաղ և թանկ, կարող են զգալիորեն դյուրացվել։
Գործարքը, որի ստուգումը ներկայումս տևում է երկու օր, կարող է կատարվել մեկ ժամում։ Այս մասին ասել է Bannockburn բրոքերների արժութային գործարքների գծով փորձագետ Մարկ Չանդլերը:
Նա կարծում է, որ թվային տարբերակի ներդրմամբ ԱՄՆ դոլարի աշխարհաքաղաքական դերը չի խախտվի։ «Թվային դոլարն իրենից կներկայացնի ավելի շատ բնական էվոլյուցիա, քան հեղափոխություն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ արժութային շուկայում ամեն օր էլեկտրոնային եղանակով արդեն փոխանկվում է ավելի քան 6,5 տրիլիոն դոլար։ Նույնիսկ եթե Չինաստանը թողարկի լայնածավալ թվային յուան, նրա խոսքով, դա կփոխի Չինաստանի դերը համաշխարհային տնտեսության մեջ, քանի որ «միշտ կլինեն վստահության, թափանցիկության, շուկայի խորության հարցեր»։
Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ն առաջ անցնել այլ երկրներից
Այլ երկրներ արդեն աշխատում են իրենց արժույթների թվային տարբերակների վրա՝ եվրոգոտուց մինչև Հնդկաստան, բայց չկա որևէ ապացույց, որ շուկայում առաջինը լինելը որևէ նշանակալի կամ նյութական առավելություններ կտա։ Այս մասին ասել է CBDC Think Tank-ի հիմնադիր Ջամիել Շեյխը:
«Դոլարի ճնշող գերակայությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս սովորել այլ երկրներից»,-նրա հետ համաձայնել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Էսվար Փրասադը:
Կրիպտոաշխարհը գլխիվայր շուռ կգա՞
Ճիշտ դիզայնի դեպքում թվային դոլարը կարող է ավելի նախընտրելի լինել ներքին օգտագործման համար, քան կրիպտոարժույթը։
Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է միջազգային փոխանցումներին, փորձագետները թերահավատորեն են մոտենում այն բանին, որ խոշոր կենտրոնական բանկերը, ինչպիսիք են ԴՊՀ-ն կամ ԵԿԲ-ն, Չինաստանը կամ Ճապոնիան, կբացեն կենտրոնական բանկային հաշիվներ ամբողջ աշխարհի մարդկանց համար։
«Եթե ԱՄՆ-ն այդպես վարվի, դա կարող է ոչնչացնել ոչ մեծ երկրների դրամային համակարգը, որոնց բնակչությունը կարող է նախընտրել օգտագործել թվային դոլար՝ տեղական արժույթի փոխարեն»,-նշում են փորձագետները։

Աղբյուրը՝ news.am