Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-ի հաջորդ հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացրել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս շեշտել է, որ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա կիրակի` մարտի 13-ին, «Ուդինեզե»-ի դեմ խաղին: Մասնագետը չի մեկնաբանել, թե ինչու հայ կիսապաշտպանը չի լինի թիմում:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Ռոման» արտագնա խաղում մրցեց հոլանդական «Վիտես»-ի հետ և առավելության հասավ 1:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:
Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի հաջորդ խաղին