Արդյոք Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը խեղաթյուրվո՞ւմ են, թե՞...
Հուլիսի 25-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարարի հետ հուլիսի 18-ին կայացած իր հանդիպման մանրամասները։
Կիրակոսյանը նշել է, որ հանդիպման ընթացքում իրենք Թուրքիայի արտգործնախարարին 3 հաղորդագրություն են հասցրել։ Նախ իրենք ասել են, որ Հայաստանը չի կարող հավերժ սպասել, մինչև Թուրքիան վավերացնի արձանագրությունները, և որ Հայաստանն արդեն արել է ամեն ինչ, այժմ պետք է գործի Թուրքիան։ Նրանք նշել են նաև, որ Թուրքիան չպետք է թերագնահատի ղարաբաղյան և ցեղասպանության հարցերը, քանզի դրանք Հայաստանը Սփյուռքի հետ կապող օղակներն են, բացի այդ՝ պետք չէ կապել ղարաբաղյան հարցը հայ–թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացի հետ։
-Սակայն Թուրքիային հետաքրքրում է ոչ թե արձանագրությունների վավերացումը, այլ նրա կետերի իրականացումը,–նշել է Կիրակոսյանը։
Կիրակոսյանը հայտարարել է նաև, որ իր խոսքերը խեղաթյուրում են, և դա արվում է միտումնավոր, ուստի ինքն իրեն վիրավորված է զգում։
Հիշեցնենք, որ Ռիչարդ Կիրակոսյանը հայ–թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը ողջունող և գովաբանող Հայաստանի ամենագործուն վերլուծաբաններից մեկն է։

7or.am